Ի՞նչ նպատակով է մինչև հոկտեմբերի 27-ը ԱԱԾ-ն ուսումնասիրել Նաիրի Հունանյանին. ՆԳ նախկին նախարարը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 20:28
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
Բոլորը

Լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների 20 տարին։ Այդ առիթով Factor.am-ի տաղավարում զրուցել ենք այդ օրերին Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Աբրահամյան, հետահայաց, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս և ինչո՞ւ հնարավոր դարձավ Հոկտեմբերի 27-ը։

-Անկեղծ ասած, եթե այն ժամանակ այդ հարցին հեշտությամբ կարողանային պատասխանել, հնարավոր կլիներ նաև հեշտությամբ այդ գործը բացահայտել, ոչ թե սահմանափակվել այդ անկապ կատարողներով։ Մի քիչ բարդ հարց է, որի պատասխանը դեռ, երևի, ամբողջական չի հնչել ու փնտրտուքի մեջ է:

-Այսինքն՝ ամբողջական պատասխանը քաղաքականությա՞ն մեջ է, թե՞ իրավաբանության։

-Բոլորը միասին՝ սոցիալ-տնտեսական իրավիճակ, շրջապատող երկրների հետ ունեցած հարաբերություններ, պատերազմական իրավիճակ։ Այսինքն՝ պետությանը բնորոշ յուրաքանչյուր լուրջ բնութագրող գործոն, բոլորը պիտի հաշվի առնեիր, որ հասկանայիր, թե ինչու Հոկտեմբերի 27-ը հնարավոր եղավ։

-Հոկտեմբերի 27-ի թեման կրկին ակտիվացել է Նաիրի Հունանյանի վաղակետ արձակման դիմումի մասին տեղեկությունների պատճառով։ Օրենքով նա, իհարկե, դիմելու իրավունք ունի: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։

-Գիտեք՝ ամեն անգամ մեր պետության կազմավորման և գոյատևման ընթացքում,-նորօրյա ժամանակները նկատի ունեմ,- որոշակի քաղաքական իրավիճակներից ելնելով, ցավոք, նույնիսկ այն ժամանակ, բացահայտման ժամանակ էլի քաղաքական շահարկման թեմա է եղել Հոկտեմբերի 27-ը։ Ամեն անգամ ինչ-որ իրավիճակի հետ կապված որոշակի քաղաքական շրջանակներ ակտիվացրել են այդ թեման։ Եվ շատ եմ ցավում։ Խնդիրը ոչ թե մեղավորներին անպայման գտնելն ու պատժելն է, որովհետև, վերջին հաշվով, յուրաքանչյուր բանական մարդու համար՝ հատկապես հայրենիք ու պետություն սիրող, իր համար չափազանց մեծ նշանակություն ունի՝ ինչո՞ւ այսպես դաժան վարվեցին Հայաստանի հետ։ Երբ ես ասում եմ՝ արտաքին աշխարհի հետ հարաբերություններ, գիտեք՝ այս կամ այն քաղաքական ուժերը հանկարծ սկսում են կապել ռուսական հետքի հետ, մյուսը՝ Արևմուտքի հետ, երրորդը՝ թուրքական հետքի հետ։ Բացահայտելու առումով բավականին բարդ պրոցես է, երբ նման գերտերություններ պիտի խառնված լինեն այս հարցում։

-Ձեր կարծիքով՝ Նաիրի Հունանյանը կարո՞ղ է խոսել արտաքին պատճառներից։

-Ոմանք շատ պարզունակ, նույնիսկ որոշակի քաղաքական մեկնաբաններ, որոնք շատ պատրաստված են, այնքան պարզունակ մոտեցումներ են տալիս։ Չասեմ, որ Հոկտեմբերի 27-ի ամբողջական մասնագետն եմ, բայց ակադեմիական կրթությունս և անցած ճանապարհս թույլ են տալիս ասել, որ այդ կարգի գործողությունները հատուկ ծառայությունները պլանավորում են բավականին երկար և 5, 7, երբեմն՝ 10 քայլանի կոմբինացիաներով, և կատարողները երբեմն չեն էլ պատկերացնում, թե ում պատվերն են կատարում։

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Նաիրի Հունանյանի՝ վաղակետ ազատ արձակվելու դիմում ներկայացնելու փաստելը։

-Միանշանակ՝ բացասական, ընդգծված բացասական։ Որովհետև դա սովորական տեռորիստական ակտ չէր, մի ամբողջ պետություն գլխատվեց, հույս, հավատ։ Դաժան իրողություն էր, ես չգիտեմ՝ լուրջ պատերազմական գործողություն կարո՞ղ էր այդքան վնաս տալ պետությանը, որքան այդ տեռորիստական ակտը։ Դու գոնե կարող ես դիմակայել պատերազմական գործողությունների ժամանակ։ Այստեղ խնդիրը միայն մեր երկրի հատուկ ծառայությունների մարտունակությունը չէր, այլ նաև այն միջավայրը, պարարտ միջավայրը, որ կար, պետք է իսպառ վերացվեր։ Դրա համար նրանք պիտի հասկանան՝ այդ հարցին չենք անդրադառնալու։

-Ձեզ ի՞նչ է հայտնի այն մասին, որ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ։

-Ոչ թե գործակալ է եղել, եթե չեմ սխալվում՝ նրա անձն ուսումնասիրելու ընթացքում է եղել ԱԱԾ-ում։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ տարբեր ժամկետներով գնացել է Թուրքիա, եկել, հետո՝ Ղրիմ, հանդիպել է թաթարների հետ, հարաբերություն և այլն։ Ես այդ ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ որոշակի նյութեր եղել են։

-Ի՞նչ իմաստով են ուսումնասիրել՝ հավաքագրել և այլն։

-Ես չգիտեմ։ Ես չեմ ուզում Ձեր հարցերին այս պատասխանատու պահին զուտ սիրողական պատասխան տալ։

-Անդրանիկ Քոչարյանը երեկ ասել է, որ երևի ինչ-որ մարդիկ Նաիրի Հունանյանին հույս են տվել, որ նա կարող է հայտնվել ազատության մեջ, այդ պատճառով էլ նա վաղակետ ազատ արձակվելու դիմում է գրել։ Ովքե՞ր այսօր կարող են նման հույս տալ։

-Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում։ Երևի Անդրանիկ Քոչարյանը դա կիմանա։

-Արդարադատության նախարարը երեկ հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, վաղակետ արձակման դիմումը չի բավարարվի։ Երեկ խորհրդարանում պատգամավորներից մեկն ասաց, որ հասարակությունը պատրաստ չէ նրա պատժատեսակի փոփոխությանը: Դուք ի՞նչ կարծիքի եք։

-Միանշանակ դեմ եմ։ Ես հավատս ու հարգանքս կկորցնեմ Այն հասարակության նկատմամբ, որը երբևէ պատրաստ կլինի նման կարգի հանցագործին դրսում տեսնելու։

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, իշխանությունների քաղաքական օրակարգում պե՞տք է լինի Հոկտեմբերի 27-ի վերաբացման հարցը։

-Առանց շահարկելու։

-Ի՞նչը կարող է շահարկվել։

-Ես նկատի ունեմ, որ այդ կարգի հանցագործությունները բարդ են բացահայտելու առումով։ Ովքեր գնահատական էին տալիս՝ ասելով ուչաստկովիի մակարդակի գործ է, իրենք էլ այդ մակարդակը չունեին նման գնահատականի։ Հասարակությունը, պետությունը, յուրաքանչյուր իշխանություն իր հոգու պարտքը պետք է համարի բացահայտելու առումով որոշակի գործողություններ կատարելու, որովհետև դա տեռորիստական ակտ չէր՝ գլխատելու պետության առաջին դեմքերին, այն էլ՝ հզոր անհատականություններին։ Եթե մի պահ իրավիճակն անկառավարելի լիներ, Հայաստանում կարող էր քաղաքացիական պատերազմ սկսվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան