Թող վայնասուն չբարձրացնեն, հանրությունը գիտի Հրայր Թովմասյանի գործած հանցանքի չափը․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

– Պարո՛ն Բաբաջանյան, ՀՔԾ-ն Ձեր հաղորդման հիման վրա գործ է հարուցել իշխանությունը յուրացնելու հանցագործության դեպքի առիթով, որին հետևեցին Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու գործողությունները: Այդ կապակցությամբ մի խումբ փաստաբաններ, իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա էին անում ԱԱԾ-ի դիմաց: Անշուշտ, այս երկու դեպքերը՝ Ձեր դիմումի հիման վրա գործ հարուցելն ու Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելը, ֆորմալ առումով իրար հետ կապ չունեն: Այնուամենայնիվ, սա զուտ իրավակա՞ն գործընթաց է: Ձեր գնահատականն եմ խնդրում հատկապես Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասով:

– Այդ հրավերներն իմ դիմումի հետ ոչ մի կապ չունեն: Դրանք, կարծեմ, նրա գույքի ծագման հետ կապված մամուլում տեղ գտած հրապարակումների առթիվ Գլխավոր դատախազությունն է ԱԱԾ-ին ուղարկել: Քննչական մարմինները զբաղվում են այդ գործով: Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան չկա, որ Հրայր Թովմասյանի հայրը, դուստրերը… ես կարծում եմ՝ հակառակը, պետք է Հրայր Թովմասյանն ինքը նախաձեռներ, որպեսզի իր բոլոր ազգականները ներկայանային ԱԱԾ, և եթե ինքը որևէ թաքցնելու բան չունի, որովհետև հրապարակումները եղել են մամուլում և, ըստ ամենայնի, այդ մամուլի հրապարակումների շրջանակում է հարցաքննությունը:

– Ինչո՞ւ իրար հետ կապվեցին այս երկու գործերը:

– Ես չգիտեմ: Դրանք չեն կապվել, որովհետև մեկը ՀՔԾ-ում է, բոլորովին այլ քննչական գործողություններ են տեղի ունեցել ՀՀԿ-ում և Սահմանադրական դատարանում, մյուսը՝ մամուլում տեղ գտած հրապարակումների առթիվ բոլորովին այլ վարույթ է և այլ գործի շրջանակ է: Մենք այնպիսի հետապնդումներ ենք տեսել… ես կարծում եմ՝ այստեղ ոչ մի հետապնդման նշան չկա, թող վայնասուն չբարձրացնեն, և բողոքի, այսպես կոչված, ակցիաները ոչինչ չեն ասում: Մանավանդ, հանրությունը գիտի՝ ով ով է, հանրությունը շատ լավ գիտի Հրայր Թովմասյանի գործած հանցանքի չափը, և կարծում եմ, որ ԱԱԾ-ն բավարար հիմքեր ունի՝ առնվազն այս պահին քննության առարկա դարձնելու մամուլում տեղ գտած հրապարակումների իսկությունը:

– Այնուամենայնիվ, նախկին իշխանությունների ակտիվ ընդդիմախոս Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԱԾ-ի մոտ ասել է, որ Փաշինյանի կամակատար չլինելու համար Հրայր Թովմասյանի ընտանիքը ենթարկվում է բռնաճնշումների…

– Ես ընդամենը կարող եմ ասել, որ նախկինում իմ պաշտպան Զարուհի Փոստանջյանի այս դիրքորոշման հետ համաձայն չեմ:

– Գևորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, որ ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: ՀՔԾ-ն Ձեր դիմումի հիման վրա արդեն գործ է հարուցել, սակայն Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ դեռևս չունի: Այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

– Դեռևս չունի կարգավիճակ, եթե նրան մեղադրյալի կարգավիճակ տրվի, ապա Գլխավոր դատախազությունը նյութերի հիման վրա կդիմի Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն կընդունի վարույթ, թե չի ընդունի, դա էլ արդեն առանձին գործընթաց է, որից հետո քննության կդարձնի՝ նրան անձեռնմխելիությունից զրկե՞լ, թե՞ ոչ, դրանից հետո արդեն հայտնի ընթացակարգով գործընթացը կշարունակվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան