Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության մասին

Լուրեր

12.06.2026 | 10:23
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում չկա
12.06.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.66%-ով և կազմել 4173.20 դոլար
12.06.2026 | 10:06
Խուզարկություն ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում. նա հրավիրվել է ՔԿ
12.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 09:50
ԱԱ-2026․ Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 09:49
Վարչապետը կգտնվի մեկօրյա արձակուրդում
12.06.2026 | 09:47
Իլոն Մասկը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը
12.06.2026 | 09:35
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»
12.06.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
Բոլորը

Վարչապետն իր լիազորությունների սահմաններում ԱԱԾ ՊՊԾ ղեկավար Գրիգորի Հայրապետովին ազատել է աշխատանքից: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Շրջանառվող տեղեկությունների հետ կապված, թե Գրիգորի Հայրապետովը նշանակվելու է ԱԱԾ տնօրեն, վարչապետի խոսնակն ասաց․ «Հարցն այս պահին պատասխան չունի»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Նա այն եզակի պաշտանյաներից է, որ պաշտոնավարել է ՀՀ երեք նախագահների և Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ Գրիգորի Հայրապետովը պաշտոնանկ արվեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունից հետո, որ իրենք գիտեն, թե նախորդ տարի սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն վերելակում ինչ են քննարկել, ինչ թեմաներից են խոսել:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը վերելակում Փաշինյանին ուղեկցում էր Գրիգորի Հայրապետովը: «Մենք տեղյակ էինք, թե ինչի մասին էին վերելակային այդ բանակցությունները, մենք էլ ունենք այդ աղբյուրները, գիտենք, թե ՀՀ վարչապետը կամ ԱԳ նախարարը ինչ են խոսել: Գիտենք, թե վարչապետն ում հետ է հանդիպել, տեղյակ ենք վերելակային դիվանագիտությունից: Այսքան ժամանակ չենք բարձրաձայնել, որ ՀՀ վարչապետը բարձրաձայնի, թե ինչ է խոսել վերելակում»,- մասնավորապես, ասել էր Վիտալի Բալասանյանը:

Ահա այս հայտարարությունից մի քանի ժամ անց պաշտոնապես հայտարարվեց, որ Գրիգորի Հայրապետովն ազատվել է աշխատանքից: Վլադիմիր Կարապետյանը, սակայն, մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այդ իրադարձությունների միջև կապ չկա:

Նարեկ Կիրակոսյան