«Գործազուրկի կարգավիճակում ենք». Գյումրիի «Սասստեքս»-ում աշխատողների հարկադիր պարապուրդը շարունակվում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում իրավիճակը, թվում էր, կարգավորվել է՝ բողոքող բանվորուհիների ու սեփականատեր Քրիստիան Գելեջիի հանդիպումից հետո: Սակայն աշխատողները մինչև հիմա շարունակում են մնալ հարկադիր պարապուրդի մեջ:

Հիշեցնենք, որ մայիսից կարի արտադրամասի աշխատակիցները բողոքում էին աշխատանքային վատ պայմաններից, պահանջում վճարել ապրիլ և մայիս ամիսների իրենց ամբողջական՝ 55.000 դրամ աշխատավարձը: Մայիսից մինչև հուլիսի վերջ աշխատողները հարկադիր պարապուրդում էին, գործարանի դռներն էլ փակվել էին նրանց առջև։ Միայն հուլիսի 23-ին էր արտադրամասի սեփականատեր Քրիստիան Գելեջին ժողով արել բանվորուհիների հետ՝ ասելով, որ հուլիսին վճարովի արձակուրդում են լինելու, օգոստոսին՝ աշխատողների հաշվին, սեպտեմբերից էլ աշխատելու են։

Իրականում, սակայն, իրավիճակը լրիվ այլ է: Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատակիցների մի մասը հուլիսի վերջից մինչև օգոստոսի 31-ն աշխատել է, որից հետո, անհասկանալի պատճառներով, նրանց տուն են ուղարկել, իսկ աշխատողների  մյուս մասի վիճակն էլ շարունակում է անորոշ մնալ։

«Մենք արդեն մի ամիս է՝ սեպտեմբերի սկզբից մինչև այսօր, գործազուրկ ենք, այդ կարգավիճակում ենք: Նստած ենք տանը ու չգիտենք՝ այս պարապուրդն ինչպես է վերջանալու, դրա համար ով է պատասխան տալու, ինչ է լինելու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց կարի արտադրամասի աշխատակցուհիներից մեկը։

Իսկ թե ինչու են աշխատողներին հանկարծակի տուն ուղարկել, պարզ չէ, ասել են՝ գործի մի եկեք:

«Հիմա պատճառաբանել են՝ ձեր հաշվին գնացեք, նստեք տանը, պատվիրատու չունենք: Հիմնական պատճառը դա են ասում։ Մի քանի օր առաջ էլ ասացին՝  օդափոխության հարցը պիտի կարգավորվի, թույլտվություն չունեն աշխատելու: Օդափոխիչներ չկային դրված, պիտի դրանք տեղադրեն։ Մենք էլ այսպես անորոշության մեջ ենք, ճիշտ բան ոչ ոք չի ասում»,- ասաց արտադրամասի բանվորուհիներից մեկը։

Ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձն աշխատողներն այդպես էլ չեն ստացել, աշխատավարձի՝ նոր խոստացված հաշվարկի համակարգն այդպես էլ չի մշակվել: Ի դեպ՝ աշխատանքի են հրավիրել հիմնականում այն աշխատակիցներին, որոնք չեն բողոքել ու լրատվամիջոցներին հարցազրույց չեն տվել։

«Երբ տնօրենը եկավ, աշխատողների կեսին արձակուրդ տվեց, կեսին չտվեց, կոնկրետ ով աշխատում էր տվյալ պահին, արձակուրդ չտվեց, հետո ընթացքում ձևակերպեցին վճարովի արձակուրդ, մենք այդ արձակուրդը չգնացինք, միաժամանակ աշխատեցինք, արտադրանքը տվեցինք, ընդամենը ստացանք 40 հազար դրամ գումար, որից չգիտեմ՝ որ մասն էր արձակուրդային, որ մասը՝ մեր  աշխատած գումարը»,- ասաց աշխատակցուհիներից մեկը։

Այժմ ձեռնարկության աշխատողները կրկին անորոշ իրավիճակում են, հարկադիր պարապուրդում։ Սեփականատեր Քրիստիան Գելեջին էլ կապ չի հաստատում աշխատակիցների հետ՝ պարզաբանումներ տալու համար:

Նշենք նաև, որ ամիսներ շարունակ Քրիստիան Գելեջին հրաժարվում է կապ հաստատել ու հանդիպել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ ու քննարկել կարի արտադրամասում տիրող իրավիճակը։

Հավելենք, որ «Սասստեքս» կարի արտադրամասը Գյումրիում բացվել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրումներով։ Կառավարությունն ընկերությանը տրամադրել է Գյումրիի նախկին մարզային հիվանդանոցի շենքը, ներդրողներն էլ իրենց հերթին խոստացել են ստեղծել 300-500 նոր աշխատատեղ: Ի դեպ՝ կարի արտադրամասի նոր մասնաշենքի հիմնարկեքին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարած այցի ընթացքում: