Արցախում մեր բոլոր հաղթանակները եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Արմեն Բաղդասարյանն արձագանքում է Վիտալի Բալասանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական ընթացիկ զարգացումների շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցում ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

-Երեկ Սահմանադրական դատարանը հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի նախագիծը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը։

-Միանգամայն սպասելի որոշում էր, չէի ցանկանա իրավական գնահատականներ տալ, որովհետև մասնագետ չեմ։ Բայց կարծում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը պիտի որ կանխատեսած լիներ ՍԴ-ի այդ արձագանքը և հուսով եմ, որ հաջորդ քայլերի մասին էլ մտածած կլինեն, այլապես սա ուղղակի ինչ-որ անհասկանալի ներկայացում կլիներ։

-Ձեր կարծիքով «Իմ քայլը» ուրիշ ի՞նչ գործողություններ ունի անելու։

-Չգիտեմ, իրավաբանները պիտի որ կանխատեսած լինեին դա և մշակած լինեին։ Հակառակ դեպքում անիմաստ է ստացվում անել մի բան, որի պատասխանն ակնհայտ է լինելու։

-Եթե, այնուամենայնիվ, պարոն Թովմասյանը մտադիր չէ հրաժարական տալ, փակուղի չէ՞ դա, ըստ Ձեզ։

-Փակուղի է։ Բայց մենք պիտի հասկանանք, հասարակությունը պիտի հասկանա, որ խնդիրն այն չէ, ինչ ներկայացնում է ընդդիմությունը։ Այսինքն, այնպես չէ, որ իշխանությունները փորձում են վերահսկողության տակ առնել ՍԴ-ն։ Խնդիրն այն է, որ նախկին իշխանություններն են վերահսկողության տակ պահում ՍԴ-ն և իշխանությունների խնդիրն է ՍԴ-ն զերծ պահել որևէ ազդեցությունից և ոչ թե բերել իրենց ազդեցության տակ։

-Այսօր Ստեփանակերտում Վիտալի Բալասանյանը հանդիպել է լրագրողներին և հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը  շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, որը, ըստ նրա, դավաճանական է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է վերստին Տեր-Պետրոսյանի անունը  շրջանառվում և ի՞նչն է դավաճանական:  

-Գիտե՞ք, ընդհանրապես քաղաքական գործիչների գործունեությունը պետք է գնահատել ըստ արդյունքների, և Արցախում մեր բոլոր հաղթանակներն իրականացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ։ Եթե դա դավաճանություն է, ուրեմն պիտի ցանկանանք, որ Նիկոլ Փաշինյանը նույնքան դավաճան լինի։ Իսկ ընդհանրապես, եթե խոսենք Վիտալի Բալասանյանի ակտիվացման մասին, ապա ես չէի ցանկանա վիրավորական խոսքեր ասել նրա մասին, հաշվի առնելով նրա անցյալը, նրա կատարած գործերը Արցախյան պատերազմում և ինձ իրավունք էլ չէի վերապահի։ Բայց, տեսեք, մարդկանց մի մասը նրան հայհոյում է, մյուս մասը մեծարում է։ Մինչդեռ, իմ կարծիքով, հարցը պետք է քննարկել այլ հարթությունում, պետք չի քննարկել նրա անցյալը՝ հերո՞ս է, թե՝ դավաճան։ Պետք է քննարկել՝ նա ճի՞շտ է ասում, թե ճիշտ չի ասում։ Հիմա տեսեք, նրա փաստարկները հիմնված են կեղծ փաստերի վրա։ Օրինակ, նա ասում է, որ «Սասնա ծռերը» և Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջություն են։ Դա վստահաբար այդպես չէ։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը, նրա ղեկավարած քաղաքական ուժը և «Սասնա ծռերը» բոլորովին տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր ընկալումներ, աշխարհայացքային տարբերություններ։ Դա ակնհայտ է։ Այսինքն, Վիտալի Բալասանյանը սխալ փաստերի վրա կատարում է սխալ եզրակացություններ և անում է սխալ հայտարարություններ, որոնք այս իրավիճակում բավականին վտանգավոր են, որովհետև լարվածություն են առաջացնում Հայաստանի և Արցախի միջև։ Էս առումով պետք է քննարկել հարցը և ոչ թե Վիտալի Բալասանյանը հերոս է, թե դավաճան և անցյալը, անցած մարտական ուղին պետք է նշանակություն չունենա, որովհետև, ի վերջո, նրա հիմնական թիրախը Ժիրայր Սեֆիլյանն է, որը նույնպես մարտական ուղի է անցել։ Այսինքն, պիտի դուրս գալ էդ հարթությունից և հարցը քննարկել՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ։

-Իսկ եթե հարցը դիտարկենք այսպես՝ Վիտալի Բալասանյանը նախագահի թեկնածու է, մտադիր է դառնալ ԼՂ նախագահ, և պետք է ենթադրել, որ նա պետք է աներ քաղաքական հայտարարություններ։ Ինչպե՞ս են իրար հետ խոսում ԼՂ-ում նախագահի թեկնածուի կարգավիճակը և այսպիսի հայտարարությունները։

-Այդպիսի տեսակետ էլ կա, որ սրանք ավելի շատ նախընտրական բնույթի հայտարարություններ են, սովորական պայմաններում Վիտալի Բալասանյանը հազիվ թե շանսեր ունենար շատ ձայներ հավաքել, իսկ այսպես նա առանձնանում է մյուս բոլոր թեկնածուներից, իրեն դիրքավորում է որպես կոշտ ընդդիմություն ՀՀ իշխանություններին։ Եվ քանի որ ցանկացած իշխանության նկատմամբ որոշակի դժգոհություններ լինում են, նա այսպիսով ըստ երևույթին գուցե հաշվարկում է ստանալ բավականին մեծ ձայներ։ Բայց, էլի եմ ասում, եթե անգամ հաշվարկը դա է, դա լավ չէ, քանի որ հանուն ապագայում ստանալիք ձայների նա վտանգում է Հայաստանի և Արցախի միասնությունը։

-Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, Վիտալի Բալասանյանը ղարաբաղցիների քանի՞ տոկոսի տրամադրություններն է արտահայտում իր կոշտ հայտարարություններով։

-Բնականաբար, կոնկրետ թիվ չեմ կարող ասել։ Բայց կարող եմ ասել, որ իր այս կոշտ հայտարարություններով նրա վարկանիշը, հազիվ թե, ավելացած լինի։ Որովհետև՝ ով-ով, բայց արցախցիները առաջին հերթին գիտակցում են, թե որքան կարևոր է միասնությունը հատկապես այս լարված իրավիճակում ոչ միայն շփման գծում, այլև տարածաշրջանում։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: