Բարերարները դադարեցրել են Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը. 4 ամիս աշխատողներն աշխատավարձ չեն ստացել

Լուրեր

01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
01.09.2026 | 18:53
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար
01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
Բոլորը

Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը 4 ամսից ավելի է՝ դադարեցված է: Սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից  դադարեցրել են գումար տրամադրել:

Մանկատունը միշտ գործել է բարեգործական հիմունքներով, պետական ֆինանսավորում չունի, տարածքն էլ անհատույց տրամադրել է Մայր Աթոռը: «Թռչունյան տունը» երկու կառույց է ներառում՝ դպրոցն ու խնամքի կենտրոնը: Խնամքի կենտրոնում, ընդհանուր առմամբ, կա շահառու 84 երեխա, ինչպես նաև և 53 աշխատակից: Վերջինները 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։

«Մանկավարժների մեծ մասը՝ 90 տոկոսը, մեկ ամիս է՝ աշխատավարձ չի ստացել, ամռանը աշխատող հերթապահ մանկավարժները չեն վարձատրվել, սեպտեմբերի 1-ից էլ՝ առարկայական բոլոր մասնագետները: Մյուս աշխատակիցներն արդեն 4 ամիս աշխատավարձ չեն ստացել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ աշխատակազմի  համար անակնկալ է եղել ֆինանսավորման դադարեցումը, բուն պատճառներն էլ հայտնի չեն:

«Մենք պետական ոչ մի հովանավորություն չենք ունեցել երբևէ, բարեգործական հիմունքներով է, մեծ մասամբ՝ սփյուռքահայերի ջանքերով: Հիմնադրամ ունեն, որը հավաքագրում էր գումարները և ուղարկում ամեն ամիս մեզ՝ երեխաների հոգսերը հոգալու, կառույցը պահելու համար։ Շատ մեծ գործ արվեց 16 տարիների ընթացքում, և հիմա չի ստացվում: Այդ նույն մարդկանց խումբը, երևի, որոշել է ավելի քիչ ծախսերով բարեգործություն անել։ Դժվար է պահելը, երեխաների թիվը մեծ է, մարդիկ միշտ մեր կողքին են եղել, գոհ ենք իրենցից, բայց երեխաների շահերը կարևոր են ամեն ինչից»,- ասաց մանկատան տնօրենը:

Սոնա Սիմոնյանի խոսքով՝ հիմա անելանելի վիճակում են: Հիմա ամենակարևորը, ըստ նրա, երեխաներն են, որոնց շահերը վեր են ամեն ինչից։

«Այսքան երեխային կուտակել մի կառույցում և չօգնել, ճիշտ չի: Մենք ունեք գիշերող երեխաներ, որոնք ոչ ոք չունեն, որ իրենց տանեն: Եթե մենք այս պահին էլ դռները փակենք ու բոլորին ուղարկենք, միևնույն է՝ մոտ 40 երեխա կունենանք, որ ոչ մի տեղ չկա ուղարկելու։ Խնդիրը դրանում է»,- ասաց Սոնա Սիմոնյանը։

Ըստ տնօրենի՝ չնայած աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, բայց բարեխղճորեն գալիս են աշխատանքի ու անում իրենց գործը։

«Աշխատողները շատ պարտաճանաչ են, նվիրված: Նախ՝ մեր աշխատավարձերը, պետականի համեմատ, մոտ 50 տոկոսով ցածր են, բայց գիտակցաբար, նվիրումով մեր մանկավարժներն աշխատել են, աշխատում են հույսով, որ մի տեղից լույս կբացվի։ Անցյալ տարի, օրինակ, դպրոցը 12 երեխա է ավարտել, 8-ն արդեն բուհերում է սովորում, 4-ը՝ միջնակարգ մասնագիտական հաստատություններում։ Եվ այդպես՝ ամեն տարի: Ուզում եմ ասել՝ իմիջիայլոց չեն վերաբերվել երեխաներին, կրթել, դաստիարակել են, կյանք են մտցրել։ Կառույցն ապացուցել է իր կարևորությունը»,- ասաց Սոնա Սիմոնյանը։

Մանկատունն այժմ օգնություն է սպասում Մայր Աթոռից, որը փորձում է նոր հովանավորներ գտնել: Քանի որ ֆինանսավորումը մեծ գումարներ է պահանջում, նոր բարերարներ գտնելն այնքան էլ հեշտ չէ:

«Այս պահին փորձում ենք գտնել այլ դոնորների, որոնք կկարողանան ֆինանսավորել և կառույցը չփակվի: Հույս ունենք, որ կկարողանանք գտնել, բայց դժվար պրոցես է, որովհետև խոսքը 5, 10 կամ 20 հազար դոլարի մասին չէ, մեծ գումարի մասին է խոսքը։ Զբաղված ենք այդ հարցով, բայց, ցավալիորեն, լուր չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը՝ հավելելով, որ Մայր Աթոռն ամեն ինչ անում է, որպեսզի երեխաները բարձիթողի վիճակում չլինեն։

«Ես, օրինակ, շատ ուրախ կլինեի, որ մանկատունը փոխվեր ցերեկային կենտրոնի, բայց առաջնահերթ պիտի ֆինանսավորում գտնել մանկատան գոյությունը պահպանելու համար, հետո նոր մտածել վերակազմակերպման մասին։ Այս պահին, հավատացնում եմ, Մայր Աթոռն ամեն ինչ անում է՝ ֆինանսավորում գտնելու համար։ Կուզենամ նաև ճիշտ հասկանաք, որ իրականում մենք պարտավորություն չունենք դա անելու, Մայր Աթոռը պարտավորություն չունի ֆինանսավորում գտնելու, սա անում ենք՝ տեսնելով իրավիճակը»,- ասաց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

Է.Չ.