Ինչո՞ւ է նվազել հացի արտադրությունը. ինչ են փաստում ընկերություններն ու վիճակագիրները. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետությունում հացի արտադրության ծավալները նվազել են. փաստում են հացի արտադրությամբ զբաղվողները:

«Ուրարտու–Ադելինա» հացի արտադրամասում այս տարի նախորդի համեմատ 15%–ով արտադրությունը պակասել է:

Արտադրամասի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը հացի արտադրության ծավալների կրճատման մի քանի վարկած է մատնանշում:

Առաջին պատճառներից մեկը հացի արտադրամասերի թվի ավելացումն է համարում: Հացի արտադրամաս բացելու և բիզնես սկսելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ինչն էլ այսօր բերում է նրան, որ գրեթե ամեն տան բակում հաց են թխում և վաճառում:

«Կյանքը, որ վատանում է, հացի փռերը շատանում են: Միշտ դա այդպես է լինում, ոնց որ չգրված օրենք է: Այսօր ամեն հայաթում 3–4 հացի փուռ կա, որոնք սնկի պես աճել են, բայց թե ինչ պայմաններում են թխում, դա էլ հարցի մյուս կողմն է»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց հացի արտադրամասի ղեկավարը:

Արտադրողների գերակշիռ մասն արտադրության ծավալների կրճատումը պայմանավորում են նաև արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, և նրանց գնողունակությունը զգալի ընկել է:

«Մարդիկ էդ օրը հաց չեն առնում, որ մյուս օրը այդ նույն հացը կես գնով առնեն: Եթե մարդը թարմ հաց չի առնում, որ մյուս օրը կես գնով առնի, դա արդեն բերում է արտադրության ծավալների կրճատմանը: Բացի սա, կան մեծ ընտանիքներ, որոնք հացն իրենք են թխում»,– փաստեց Մկրտչյանը:

Արդեն 35 տարի հացի արտադրությամբ զբաղվող Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը նշում է՝ մշտապես ամռան ամիսներին հացի արտադրության ծավալները կրճատվում են:

«Մարդիկ անցնում են բանջարեղենային մթերքների օգտագործմանն ու հացը քչացնում են»,– նկատեց հացի գործարանի տնօրենը:

Ի տարբերություն մայրաքաղաքում հացի արտադրությամբ զբաղվողների, Սևանում գործունեություն ծավալող ընկերության գործերն ամռան ամիսներին վատ չեն եղել: Սևանի հացի գործարանն անգամ կարողացել է ավելացնել արտադրության ծավալները:

«Ես արդեն երկար տարիներ նկատել եմ, որ կապված հանգստյան սեզոնի հետ հացի արտադրության ծավալների փոփոխություն է լինում: Երևանում՝ նվազում է: Սևանում ամռանը հովեկներն ավելանում են, հանգստացողներ են գալիս ու հացի պահանջն ավելանում է»,– շեշտեց Աշոտ Ավետիսյանը:

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները գնալով նվազում են. իրենց հերթին փաստում են վիճակագիրները: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հունվար, օգոստոս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2,4%–ով: Այս տարի արտադրվել է 182 հազար 400 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 186 հազար 900–ի դիմաց:

«Արևիկ» հացի արատադրությունից էլ ներկայացրեցին, որ այս տարի արտադրության ծավալները չեն աճել:

 

Առավել մանրամսն՝ թերթի այսօրվա համարում: