«Դավիթ Տոնոյանի հրաժարականի լուրով, միգուցե, որոշ մարդիկ ենթադրյալ ինչ-որ արձագանք են ստուգում». Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
01.09.2026 | 19:44
Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան
01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
01.09.2026 | 18:53
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար
01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը

-Արցախի նախագահի թեկնածու դառնալ պատրաստվող Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռեր» խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը՝ գրիչով իշխանությունը բռնազավթել են։ Ըստ Ձեզ՝ պարոն Բալասանյանն ի՞նչ նպատակով է այսպիսի հայտարարություններ անում։

-Նախ նշեմ, որ որևէ կերպ չեմ կիսում Վիտալի Բալասանյանի արտահայտած մտքերը։ Եվ ոչ միայն քաղաքական առումով չեմ կիսում։ Այնտեղ շատ վատ մեսիջներ պարունակող մտքեր կան։ Ես իրավաբան չեմ և կարծում եմ, որ որոշակի իմաստով վտանգավոր ելույթ էր։ Որևէ գեներալի կողմից երկրի ղեկավարին ֆիզիկական ոչնչացումով սպառնալը որևէ կերպ չի կարող անմեղ հայտարարությունների շարքին դասվել։ Ես դատապարտում եմ նման հայտարարությունները։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին և «Սասնա ծռերի» կապին։ Որևէ կապ չկա «Սասնա ծռերի» և ՔՊ-ի միջև։ «Սասնա ծռերն» արտախորհրդարանական ընդդիմություն է, մեզ բավականին դաժան քննադատող քաղաքական ուժ։ Վարչապետի և նրանց հանդիպումը ես դիտարկում եմ որպես վարչապետի բարի կամքի դրսևորում, որը հանդիպել է իր հետ հանդիպել ցանկացող քաղաքական ուժի ներկայացուցիչներին։ Եթե այլ կուսակցություններ նույնպես,-թեպետ չեմ կարծում, որ բոլորի հետ կհանդիպի վարչապետը,- եթե շատերը մեր արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությունից ցանկություն հայտնեն երկրի ղեկավարի հետ հանդիպել և քննարկել ինչ-որ հարցեր, ես վստահ եմ՝ վարչապետը չի մերժի։ Այո՛, հարցերը պետք է քննարկել։ Եթե քննադատում են, պետք է հասկանալ, թե ինչ օբյեկտիվ հիմք կա քննադատության համար։ Եթե մարդիկ քաղաքական ուժ են և վերջին ԱԺ ընտրություններում մի քանի տոկոս քվե են հավաքել, որը մի քանի տասնյակ հազար մարդ է, պետք է այդ մարդկանց լսել։ Այս առումով՝ այո՛, մնացած առումով մենք որևէ կապ չունենք «Սասնա ծռերի» հետ, ավելին՝ մենք մերժել ենք նրանց մոտեցումները։

-Հայտարարություն է ընդունել «Սասնա Ծռեր» կուսակցությունը Վիտալի Բալասանյանի արտահայտությունների առիթով։ Այդ քաղաքական ուժը նկատել է, որ այս հայտարարության մեջ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք կա: Նրանք կարծում են, որ սրան պետք է հետևեն արդեն իրավապահների կոնկլրետ քայլերը՝ չեզոքացնելու այս մարտահրավերը։ Ձեր կարծիքով՝ այսպիսի հայտարարություններին ինչպիսի՞ քայլեր պետք է հետևեն։

-Ես իրավաբան չեմ, ես չեմ կարող հիմա ասել՝ կա այդպիսի բան այնտեղ, թե չկա, բայց առաջին տպավորությամբ՝ ես չկարողացա այդ հարցազրույցն անընդհատ նայել։ Ինչ-որ հատվածներ նայեցի։ Տհաճ էր ինձ համար հայոց բանակի գեներալից, Արցախի հերոսից նման խոսքեր լսել։ Նման հայտարարություն շատերն են, հնարավոր է, արած եղել, բայց այն արձագանքը չի գտել, որովհետև ես չէի ցանկանա Արցախի հերոսից և գեներալից նման խոսքեր լսել երկրի ղեկավարի հասցեին, որը եթե վաղը պատերազմական դրություն լինի, նույն Վիտալի Բալասանյանի հրամանատարն է լինելու։ Այդ մասով ես չեմ կարողանա իրավական ձևակերպում տալ: Բայց կարծում եմ, որ ամենևին էլ անմեղ արտահայտություն չէր և, ընդհանրապես, խոսել բռնությունից, ֆիզիկական հաշվեհարդարից, խոսել բաներից… Ես չգիտեմ՝ ինչն է կարոտել, ինչից է ելնում պարոն Բալասանյանը, որ այդպիսի հայտարարություններ է հնչեցնում, բայց, ըստ էության, եթե մենք անգամ նայում ենք Ղարաբաղյան հակամարտությանը բանակցային կոնտեքստում, մենք քայլ առաջ ունենք, քայլ հետ չունենք։ Այն, ինչ կար բանակցային սեղանին, այն, ինչ փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին, և ինքը այդ կետից սկսել է և մի քայլ առաջ է տարել, փորձում է գալ այն կետին, որը Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, երբ Արցախն առանձին կողմ էր, և Հայաստանը չէր ներկայացնում Արցախը։ Եթե սա էլ թողնենք մի կողմ, մենք ի՞նչ ունեինք բանակցություններում՝ հայտնի սկզբունքներ, որոնց մասին Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում ասել է՝ շրջաններ հանձնել, այս կետից ենք մենք սկսել բանակցությունները։ Եթե պարոն Բալասանյանը սկզբունքային անհամաձայնություն ունի դրա հետ, ինչը շատ նորմալ կարող է լինել, և ես դրան հարգանքով կվերաբերվեմ, ինքը պետք է այն ժամանակ ասեր, որ դրա հետ խնդիր ունի։ Հիմա ասում է, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի, այդ որոշումը պետք է բոլորի համար լինի ընդունելի։ Եթե մեր ժողովուրդը որոշեց, որ այսպես է ուզում, Նիկոլ Փաշինյանն ուրիշ կերպ չի անի։ Եթե Բալասանյանը մտահոգություններ ունի, այդ մտահոգությունները մեզնից չի գալիս։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նյարդային Վիտալի Բալասանյանը։

-Այստեղ ինքը համագործակցում է նախորդ իշխանությունների հետ, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների, և իրենց կողմից առաջ մղվող թեզերն է առաջ տանում։ Այս տրամաբանության մեջ եմ ես ամեն ինչ դիտարկում։ Բայց ես կարծում եմ՝ հարցեր կան, որոնց դեպքում սահմաններ կան, որոնք մենք չպիտի անցնենք։ Այդ սահմաններից է Արցախի հարցը, և Արցախի համար պայքարած մարդը դա ավելի լավ պետք է հասկանա։

-Ի դեպ՝ վարչապետի մամլո խոսնակն այսօր Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ դեռ չի ծանոթացել Բալասանյանի հայտարարություններին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ուշանում պաշտոնական արձագանքը։

-Չեմ կարող մեկնաբանել, միգուցե, չգիտեմ, պետք չէ ամեն մարդու պատասխանել, միգուցե շատ բաներ ասում են, որ իրենց պատասխանեն, իրենք լինեն ուշադրության կենտրոնում։ Ես երեկ սոցիալական ցանցերին էի հետևում, բոլոր արձագանքները քննադատություն էին, և նույնիսկ նրանք, որոնք ընդդիմության այդ բևեռից էին, նրանք չհամարձակվեցին որևէ պաշտպանող խոսք ասել, որովհետև նրանք էլ հասկացան այդ մոտեցման թույլ և անթույլատրելի լինելը։

-Այսօր տեղեկություն տարածվեց, որ Դավիթ Տոնոյանն ազատվելու է պաշտոնից։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարական է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնից: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է համառորեն փորձ արվում պաշտպանության նախարարի հրաժարականի թեման շրջանառել, ընդհանրապես՝ ուժայինների փոփոխությունների և հնարավոր նոր փոփոխությունների մասին ի՞նչ կարող եք ասել։

-Դավիթ Տոնոյանի մասով պարզվեց, որ դա սուտ է, և պարզվեց՝ որոշակի կենտրոններից ուղղորդվածություն կա։ Միգուցե, ենթադրյալ ինչ-որ արձագանք են ստուգում, բայց սա էլ ապացուցում է, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարի անունը շահարկում են մանր հարցերով։ Սա էլի խոսում է այն մասին, որ ինչ-որ կետեր կան, որոնք չպետք է անցնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան