Պողոս Պողոսյանի եղբորորդին պնդում է՝ սպանությունն առանց Քոչարյանի իմացության չէր կատարվի․ «Պրիվետ Ռոբ»-ի գործը նոր ընթացք է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
Բոլորը

«Պրիվետ Ռոբ» արտահայտության համար 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը նոր ընթացք է ստանում։ Երեկ Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի պատմածների հիման վրա վարույթ է հարուցվել և գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Պողոս Պողոսյանի սպանության համար, հիշեցնենք, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կուկու մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար։ Մինչդեռ Նյուտոնն իր հայտարարություններում խոսում է առանձնակի դաժանությամբ, Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով կատարված սպանության մասին․ «Հարված կար ճակատին՝ կամ մահակի հարված էր, կամ ստրճանակի»։

Մահացած Պողոս Պողոսյանի եղբորորդին Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ գործի վերանայման լուրին երկար են սպասել․ «Իսկապես շատ ուրախալի էր դա լսելը, որովհետև մենք երկար ենք սպասել արդարության վերականգնմանը։ Մենք հույս ունենք, որ Դատախազությունը կգնա արդար դատաքննության ճանապարհով»։

Պողոսյանի եղբորորդին պնդեց՝ 2001-ին իր հորեղբոր սպանությամբ փորձ էր արվում հիմք դնել երկրում բռնապետությանը․ ««Առագաստ» սրճարանի դեպքով կարող ենք ասել հիմք էր դրվում Ռոբերտ Քոչարյանի բռնապետական ռեժիմին։ Դրանով ցանկանում էին ասել՝ նրա թիկնապահները կարող են ցանկացած մարդու ցանկացած պահի սպանել, եթե ինչ-որ բան իրենց դուրը չգա»։

Նշենք, որ Դատախազության երեկվա հայտարարության մեջ խոսք էր գնում հանցանքի կատարմանը այլ անձանց մասնակցության մասին։ Պողոս Պողոսյանի եղբորորդուց Factor.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք, որ Դատախազության նշած այլ անձանց թվում լինի նաև Ռոբերտ Քոչարյանը: «Ոչ ոք չի կարող հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա անվտանգության ծառայությունը կարող է թողնել իրենց տիրոջը և որևէ գործողություն իրականացնել, դա, իհարկե, բացառվում է, որովհետև նա ամեն ինչ բռի մռջ էր հավաքել։ Նրա անվտանգությունը առանց նրա հրամանի մարդ սպանելու կարիք էլ չուներ, բայց նրանք դա արեցին»,- ասաց Սամվել Պողոսյանը։

Փաստաբան Լուսինե Հակոբյանը ևս չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները կարող էին առանց նրա իմացության և հրահանգի մարդ սպանել։ Փաստաբանը այս գործով Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն է տեսնում։ Դաժան սպանության ականատես Սթիվեն Նյուտոնը պատրաստ է իր հայտարարությունները նույնությամբ կրկնել դատարանում. Factor.am-ին վստահեցրեց վերջինիս ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը։

Նա միաժամանակ հույս հայտնեց, որ այս գործով մյուս տուժողն ու վկաները չեն վախենա դեպքից իրական մանրամասներ ներկայացնել և պատասխանատուները կկանգնեն արդարադատության առաջ։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի որդին վերջերս անդրադառնալով այդ դեպքին, ասել էր, որ իրենք սպանության հետ կապ չունեն. «Մենք այդ դեպքի հետ կապ չունենք, կարծում եմ` դժբախտ պատահար է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան