«Մեզ պետք չէ վախեցած ոստիկանություն կամ դատախազություն». Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.amհարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակը hայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կամավոր սկզբունքով «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած մանկավարժները գրասենյակ այցելելուց հետո «Վետո» նախաձեռնության անդամների կողմից հետապնդվել են, ապա համացանցում հայտնված տեսանկարահանումների ու սուտ և զրպարտիչ տեղեկությունների պատճառով ենթարկվել պարսավանքի: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։

-Շատ կարևոր է, որ այս հարցին անդրադառնանք: Այստեղ խոսքը հենց ձեր նշած խմբի մասին չէ, խոսքը վերաբերում է նույնիսկ ոչ այնքան «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանին», արմատական խնդիրը ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ հարձակումն է: Եվ եթե դիտարկենք Հայաստանում այս հանրային դաշտը, կտեսնենք, որ այն իշխանությունը, այն ռեժիմը, որը բնութագրվում էր հենց իմ նշած ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների մերժմամբ, որովհետև ինքը հակաժողովրդավարական էր իր բովանդակությամբ և անպատժելի էր իր վարքագծով ու մոտեցումներով և, ըստ էության, դա պետության զավթման հետևանք էր, այդ ուժերը կամ դրանց ներկայացուցիչները բավականին լուրջ աշխուժություն են ցուցաբերում, օգտվում են հանրության շրջանում նախապաշարմունքներից և դրանց շահարկմամբ թիրախավորում են ինստիտուտները, անձանց, կառույցները, որոնք տարիներ շարունակ ՀՀ-ում եղել են ժողովրդավարական արժեքների պահպանողը, մարդու իրավունքների խնդիրները բարձրացնողը։

-Այս նախաձեռնության անդամներն իրենց այս քայլով ի՞նչ են ուզում ասել, որ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի հետ համագործակցողները պետք է ամաչե՞ն:

-Իրենք, փաստորեն ,փորձում են հանրային ընկալումների մեջ ցույց տալ, և դա իրենց գաղափարական հիմքն է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն անհամատեղելի են պետության հետ։ Այսինքն, այն, ինչ իրենք տարիներ շարունակ, որպես իշխանություն, այդ սկզբունքի վրա են իրականացրել՝ ավանդական արժեքներ, Առաքելական եկեղեցի և դրանով են հիմնավորել իրենց համակարգային կոռուպցիոն անպատժելի կառավարումը, ըստ էության, այս նոր իրավիճակում կարծես թե փորձում են նախահարձակ լինել, խփել, թիրախավորելով արժեզրկել հանրության աչքում իմ նշած արժեքները։ Որովհետև իրենք այլ տիրույթ չունեն։ Երբ խոսում են Հայաստանում ժողովրդավարության վերականգնման մասին, այդ ուժերը փորձում են մարդու իրավունքների արժեզրկման հիման վրա վերականգնվել։ Այսինքն՝ փորձում են կանխել այն անխուսափելի ժողովրդավարական փոփոխությունները, որոնք հենց թավշյա հեղափոխության էությունն էին։ Այն ժողովրդավարության դեֆիցիտի, ոչ հաշվետու կառավարման հետևանք էր։ Եվ հիմա իշխանությունն անցած տարվա դեկտեմբերի ընտրություններից հետո փորձում է քայլեր կատարել։ Մենք, իհարկե, շատ քայլերի հետ ոչ թե համաձայն չենք, այլ գտնում ենք, որ համակարգային քայլեր պետք է կատարվեն։ Եթե ուշադրություն դարձնեք, նրանք թիրախավորում են նաև մեր ճանապարհային քարտեզը, ասում են, որ դա դրսում է գրվել։ Այն դեպքում, որ այդ դրսի ֆենոմենը ներկայացնում են թշնամական մի պետությունում, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, ՄԱԿ-ի անդամ է, որն աշխարհի հետ հաղորդակցման, փոխհարաբերությունների զարգացման տրամաբանության մեջ է գտնվում։ Վարչապետը բազմիցս է հղում անում, որ Հայաստանում ամեն ինչ պիտի անել, որ ժողովրդավարական իմիջը պահպանվի։ Եվ նրանք ամեն ինչ անում են, որ այդ իմիջն արժեզրկվի հենց ներսում։

-Նախորդ իշխանությունների օրոք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակը նման վերաբերմունքի չէր արժանանում։ Ինչո՞ւ է դա հնարավոր նոր իշխանությունների օրոք։

-Նախորդ իշխանություններն ունեին բոլոր մեխանիզմները իրավիճակը վերահսկելու համար։ Նույն Հանրային հեռուստաընկերությունը նրանցն էր։ Մենք ինչո՞վ էինք բավարարվում՝ սոցիալական մեդիայով։ Իսկ իրենք ամենամեծ լսարանն ունեին, ունեին դատական իշխանություն, և կարիք չունեին մեր հանդեպ հարձակումների, թեպետ ժամանակ առ ժամանակ հարձակվում էին: Եթե հիշենք, թե ինչպես էին թիրախավորում, երբ իրենց իշխանության կենսական շահերից էր դա բխում։ Անպատժելիությունը, որ դու անընդհատ բարձրացնում ես հարցեր, որոնք ազդեցություն չունեին, իմիտացիան, որ կարողանում էին այնպես անել, որ դրսում ցույց տային, թե ժողովրդավարության ուղղությամբ են գնում, մինչդեռ մենք ասում էինք, որ ամեն ինչ ձևական է, ասում էինք, որ Հայաստանում դատական իշխանությունն ամբողջությամբ կախված է գործադիրից։ Այն ժամանակ մեզ այդքան չէին թիրախավորում, որովհետև գտնում էին, որ մեր ազդեցությունն այդքան էական չէ։ Եվ մեզ նրանք պահում էին ռեզերվացիաների մեջ՝ որպես նմուշ դրսին ցույց տալով, որ ժողովրդավարություն կա։ Հիմա իշխանություն են կորցրել և օգտագործում են այնպիսի գործիքներ, որոնցով վրեժխնդրությունն ուղղված է այն ինստիտուտների դեմ, որոնք երկար ժամանակ գտնվել են այդ ռեզերվացիաներում։ Այս հարձակումն ուղղված է ոչ թե «Բաց Հասարակության հիմնադրամների» կամ մեր կազմակերպության կամ իրավապաշտպանների դեմ, այլ հենց իշխանության դեմ։ Քանի որ զուտ տակտիկական տեսանկյունից իշխանության դեմ դուրս գալը որևէ արդյունք չի տա, նրանք սլաքն ուղղում են այդ իշխանության արժեքների հետ նույն տարածքում գտնվողների դեմ։ Նրանք փորձում են իշխանության տակից հողը հանել։ Մենք չենք գտնվում ռեզերվացիաների մեջ։

-Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, որ նախկին կոռումպացված համակարգը պայքարում է՝ իշխանության դեմ օգտագործելով որոշ շրջանակների։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի նախարարը:

-Նախարարն այն եզակի մարդկանցից է, որը գտնվելով Կառավարության կազմում՝ իր այդ արտահայտությամբ ելնում է արժեքային համակարգից։ Ինքը նկատի ունի նախորդ համակարգային անպատժելի կառավարման ներկայացուցիչներին և նրանց առանձին խմբերին։ Այսօր նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, և նրանց դիմադրությունն ավելի է մեծանում։ Այսինքն, նրանք ոչ թե խոսում են կոռուպցիայի մասին, որը պետության անվտանգությունն է ոչնչացրել՝ վկան ապրիլյան պատերազմը, այլ կոռուպցիոն հանցագործությունների մասին բարձրացնողներին են թիրախավորում։ Նրանք ոչինչ չունեն առաջարկելու, բացի հարձակումներից։

-Նախորդ գումարման պատգամավորներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության անդամ, այսօր ասում է, որ հիմա դատավորներն այնքան վախեցած են նոր իշխանություններից, որ կալանքի ցանկացած միջնորդություն հաստատում են։ Նրանք վստահեցնում են, որ Հայաստանում պատժիչ ռեպրեսիաների մթնոլորտ է տիրում։ Այսինքն, դատավորները կամազուրկ են

-Մենք այն ժամանակ էինք ասում՝ դատական իշխանության նկատմամբ վստահությունը չափազանց ցածր է: Եվ, բնականաբար, հեղափոխությունից հետո ինքնաբերաբար չէր բարձրանալու այդ վստահությունը։ ԱԺ-ի և Կառավարության նկատմամբ վստահությունը բարձրանում է ժողովրդի քվեի մեխանիզմի միջոցով, դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացումն այդ մեխանիզմով չի լինի։ Մենք հարցեր ենք բարձրացնում իշխանությունների առջև և այդ մասին անդրադարձել ենք մեր ճանապարհային քարտեզում, որ պետք է համակարգային փոփոխություն կատարվի։ Եվ, բնականաբար, դատավորները, որոնք տարիներ շարունակ գործել են այն տրամաբանությամբ, որ պետք է սպասարկել և ապահովել քաղաքական իշխանության շահերը, երբ այդ քաղաքական իշխանությունը հրահանգ չի տալիս, բայց նրանք այդ տրամաբանությամբ են գործում, ի դեպ՝ ոչ միայն  դատավորները, այլև քննչական մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանները, քննչական մարմինները, հո միայն պետերի փոփոխությամբ չի: Ինքնապահպանման բնազդ կա, որովհետև հիմքում չկա արժեք։ Տեղի է ունենում մանիպուլյացիա. փոխարենն առաջարկեն համակարգային փոփոխություններ՝ դատական իշխանությունը կտրուկ փոփոխության ենթարկելու համար, դեմ են կանգնում անցումային արդարադատությանը, դեմ են կանգնում վեթինգին, ամբողջ այդ պետական ապարատը մաքրելու մարդկանցից, որոնք վախեցած են։ Մեզ պետք չէ վախեցած դատախազություն, մեզ պետք չէ վախեցած Ոստիկանություն կամ քննիչ։ Եվ դրա համար մենք իշխանության առջև հարց ենք բարձրացնում՝ կատարել արմատական կտրուկ փոփոխություններ։ Եվ դա վերաբերվում է նաև կառավարման համակարգի փոփոխություններին, սահմանադրական փոփոխություններին։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունն ուշացնում նախկիններին տրվելիք քաղաքական գնահատականը։

-Ես, ճիշտն ասած, չեմ էլ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց ավելի շատ ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ քննարկում չի խթանվում։ Եթե նույնիսկ հարցերի վերաբերյալ չունես պատասխաններ, դու չես կարող ի սկզբանե եղած պատասխաններով քննարկումներ ծավալել։ Այս առումով է, որ ինձ մոտ ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների վրա հարձակումները, արժեզրկումները և դրանց ոչ պատշաճ պատասխան տալու հանգամանքը, խուսափելը՝ թիրախավորվելուց նախկին իշխանությունների կողմից, ես չեմ հասկանում ինքնապաշտպանական միտումը։ Այսինքն, նրանք համոզված չե՞ն ժողովրդավարական արժեքների կենսունակության մեջ, սկզբունքների կենսունակության մեջ։ Գտնում եմ, որ իրապես թավշյա հեղափոխության արդյունքում գործադիր և օրենսդիր իշխանության լեգիտիմությունը բավականին լուրջ ռեսուրս է, բայց սրա պահպանման միակ երաշխիքը ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքների պահպանումն է, և դրանց հիման վրա դիսկուրսիա ծավալելը, այդ թվում՝ քաղաքական գնահատականի տեսանկյունից։ Թե ինչ տեքստ կունենանք վերջում, ինչ արդյունք կունենանք, ոչ ոք չի կարող ասել։ Ժողովրդավարությունն այդ տեսակետների բախումն է։ Երբ դու այս օրակարգը չես ապահովում, կեղծ օրակարգն է փոխարինում սրանց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան