Սպա Գևորգ Հովհաննիսյանի և Կոտայքի մարզպետի միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, մեջբերած դեպքը վերաբերում է մարզպետի եղբորը. պարզաբանում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել այսօր «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանի՝ ասուլիսի ընթացքում արտահայտած այն մտքի առնչությամբ, ըստ որի՝  Կոտայքի մարզպետն իրեն  ծեծի է ենթարկել:

«Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Զորացրված սպաների միության» անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը խոսելով սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից, անդրադարձել է նաև իր և Կոտայքի մարզպետի եղբոր միջև տեղի ունեցած միջադեպին (դեպքի առթիվ քրգործ է հարուցվել) նշելով.  «Պատահաբար հանդիպում է տեղի ունենում, որից հետո մարզպետի կողմից կիրառվում է բռնություն իմ նկատմամբ, որի հետևանքով ես ստանում եմ մարմնական վնասվածքներ»։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գ. Հովհաննիսյանի և Կոտայքի մարզպետի միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, իսկ Գ. Հովհաննիսյանի մեջբերած դեպքը, վստահաբար վերաբերում է իր և մարզպետի եղբոր միջև ս/թ. մայիս ամսին տեղի ունեցած միջադեպին, որի առիթով քրգործ է հարուցված, ընդ որում՝ Գ. Հովհաննիսյանը նույնպես, ինչպես և մարզպետի եղբայրը, ներգրավված է այդ գործում՝  որպես կասկածյալ:

Կոչ ենք անում քաղաքացի Գ.Հովհաննիսյանին՝ կանխամտածված չտարածել ապատեղեկատվություն և զերծ մնալ՝ հանրությանը մոլորության մեջ գցելուց»,- ասված է պարզաբանման մեջ: