Սպան՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ենթարկվելու ու Կոտայքի մարզպետի կողմից իր ստացած մարմնական վնասվածքների մասին

Լուրեր

02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«27 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող փոխգնդապետ Արա Մխիթարյանը ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ դա կատարվել է պետական իշխանություն կրող, համար 1 ղեկավար համարվողի կողմից, որին նշանակել է ՀՀ վարչապետը»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պահեստազորայինների միության» անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ սկսում են բողոքի ակցիաներ, որն ուղղված է զինվորականին ծեծի ենթարկելու երևույթի դեմ։

«Մեր զինակից ընկեր Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառվել են մեկից ավելի հարվածներ։ Արդեն իսկ խոսվում է այդ ամենին մարզպետի և նրա հետ կառավարման առաջին գծում գտնվող անձանց մասին, իսկ այն, որ մարզպետը վայր է դրել մանդատը գալիս է ապացուցելու այն, որ մինչև բողոքի ակցիա չեն անցկացնում, որևէ հարց չի լուծվում»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ մարզպետի մերձավորներից մեկը՝ նրա օգնականը, այդ դեպքից հետո օգտագործելով պետության կողմից ֆինանսավորվող հեռախոսը, զանգահարում է և անում հաշտության առաջակ։ «Հիմա տվյալ անձանցով զբաղվում են իրավապահ մարմինները, իհրակե, այս պահին ոչ արդյունավետ»,- ասաց  Հովհաննիսյանը։

«Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրենը Արա Մխիթարյանի հետ տեղ ունեցածը համեմատեց իր հետ տեղի ունեցած մի դեպքի հետ՝ արդեն Կոտայքի մարզպետի մասնակցությամբ։

Ըստ Հովհաննիսյանի՝ մայիսի 16-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը մարզպետի հովանավորությամբ  նշանակվել է Մրգաշեն համայնքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամ՝ չլինելով  այդ գյուղի բնակիչ։

Այդ նշանակումից հետո ինքը՝ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի անունից գրություն է ուղարկել Կրթության նախարարություն՝ խնդրելով հիմնավորել, թե ինչ չափանիշներով  է Կոտայքի մարզպետի եղբայրը ընտրվել Մրգաշենի կառավարման խորհդի անդամ, որտեղից ստացվել է հետևյալ պատասխանը. «Չափորոշիչներ չկան, ում ուզենք կնշանակենք»։

Գևորգ Հովհաննիսյանը նշում է, որ իր կողմից ուղարկված գրություններից հետո Կոտայքի մարզպետն ու նրա եղբայրը անընդհատ փորձել են իր հետ հանդիպման եզրեր գտնել, որոնք ինքը մերժել է, սակայն մեկ անգամ պատահաբար հանդիպել են, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածք:

«Պատահաբար հանդիպում է տեղի ունենում, որից հետո մարզպետի կողմից կիրառվում է բռնություն իմ նկատմամբ, որի հետևանքով ես ստանում եմ մարմնական վնասվածքներ։ Այս դեպքը, եթե վերլուծենք, նմանվում է Վայոց ձորի դեպքին, որովհետև ես ևս զինծառայող սպա եմ»,- ասաց  Հովհաննիսյանը՝ նշելով, որ ունի անհերքելի փաստեր, որոնք պատրաստվում է ի ցույց դնել։

Հովհաննիսյանը նշեց, որ Արա Մխիթարյանի հարցով արդեն  միջնորդություններ է ներկայացրել իրավապահ մարմիններին, մշտապես կապի մեջ է նրա հոր հետ և լինելու է հետևողական խնդրի բացահայտման ուղղությամբ։

«Պետությունը թող պատասխանատվության ենթարկելու իր գործառույթն իրականացնի արդար կերպով։ Խոսում էին սիրո և հանդուրժողականության մասին, ինչի՞ մասին է խոսքը, չկա նման բան, հակառակ պարագայում պետք է փոխեն կադրերին»,- խոսքը եզրափակեց Հովհաննիսյանը՝ հորդորելով երկրի վարչապետին՝ «Պարո՛ն վարչապետ, խնդրում ենք Ձեր անմիջական հսկողությունն այս ու նմանատիպ դեպքերի վրա, հետևողական եղե՛ք»։

Աղավնի Սուքիասյան