Ես հույս ունեմ, որ Վանեցյանը կվերադառնա որպես քաղաքական գործիչ․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Գերագույն խորհուրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

-Այսօր  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվեց պաշտոնից։  Ձեր կարծիքով ի՞նչը կարող է պատճառ լինել դեպքերի այսպիսի զարգացման։

-Նախ պաշտոնաթող զինվորականների մասին պաշտոնաթողությունից հետո հարկավոր է ասել շնորհակալություն ծառայության համար։ Ես պարոն Վանեցյանին դա ասում եմ։ Լավ կլինի, որ առաջիկայում նրա նոր գալուստը տեսնենք նոր կարգավիճակով։ Հաջողակ երիտասարդ պաշտոնյան չպետք է հեռանա քաղաքականությունից։ Ես հույս ունեմ, որ կվերադառնա։

-Որպես քաղաքական գործի՞չ։

-Եթե զինվորական ծառայությունից հեռանում է, մնում է քաղաքականությունը։ Հույս ունեմ կվերադառնա, որովհետև լավ է աշխատել։

-Կարո՞ղ եք ասել՝ ինչու՞ ստացվեց այսպես, որ Փաշինյանը ընդունեց հրաժարականը։

-Պարոն Վանեցյանը հայտարարություն է արել, որը ցույց է տալիս, որ կար ռեժիմի հետ անհամատեղելիություն։ Այն ռեժիմը, որ սահմանված էր, չէր բավարարում պարոն Վանեցյանին։ Հետևողականության բացակայության պայմաններում մարդն ազնիվ քայլ արեց, պաշտոնից հրաժարական տվեց ու քայլ արեց։

-Կոնֆլի՞կտ եք տեսնում Փաշինյանի հետ։

-Կոնֆլիկտ չէ, անհամաձայնություն աշխատանքի այդ կուլտուրայի հետ։ Իմիջիայլոց, պարոն Վանեցյանը ոչ ընդդիմադիր առաջին գործիչն է, որ այդ մասին բարձրաձայնեց, իշխանության մեջ պետք է ավելի շուտ ակցիաներ լինեին։ Ընդդիմությունում դա արեց Արման Բաբաջանյանը, իշխանությունում արեց Արթուր Վանեցյանը։ Մեր երկիրը դժվարություններ ունի, և դրանց մասին պետք է ահազանգի և՛ ընդդիմություն, և՛ իշխանությունը։

-Իշխանությունում առաջիկայում այսպիսի հրաժարականներ հնարավոր համարու՞մ եք։

-Իհարկե, անպայման պետք է լինեն։ Դա լավ է, երբ պաշտոնյան հրաժարվում է պաշտոնից խոսքի ազատության համար, քանի դեռ նա պաշտոն կրող է, պարտավոր է պահպանել համերաշխության և ենթակայության սկզբունքները։ Պարոն Վանեցյանն իր հրաժարականով կոչ է անում իշխանությանը լինել հետևողական և վճռական։

-Պարոն Վանեցյանը հրաժարականի իր տեքստում նշում է՝ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Այս  ««Կանգ առ» սթափեցնող քայլն» ինչի՞ մասին է։

-Հենց դրա մասին է։ Վճռական եղեք, հախուռն վճիռներ մի կայացրեք, ծրագրային դրույթներ ունե՞ք, գաղափարախոսություն ունե՞ք, իզմ ունե՞ք։

–․․․Փաշինյանն ասում է ես ոչ մի իզմ չունեմ։

-Չէ, դա ասել է, բայց Վանեցյանի ասածը դրա դեմ է՝ հավատարիմ եղեք ձեր իզմին, օրինակ ազատությանը և ժողովրդավարությանը, հավատարիմ եղեք և թող ձեր որոշումները ծառայեն այդ իզմին։

-Վանեցյանի հրաժարականի տեքստը չի՞ կարող պատճառ դառնալ, որ Փաշինյանը ԱԱԾ հաջորդ պետ նշանակի մեկին, որը, ինչպես ժողովուրդն է ասում, մեր աչքը չի մտցնի սպայի պատիվը, առավել ևս, որ այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հիշեցնենք, որ այս փոփոխություներով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվելու են քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

-Չափազանց պատասխանատու պաշտոն է ԱԱԾ պետի պաշտոնը։ Իհարկե, քաղաքական պաշտոն է, հո նա հետախույզ չէ՞, Շտիռլիցը չէ՞։ Նա քաղաքական վճիռներ է կայացնում։

-Պատասխանելով նախորդների գործունեությանը մինչև այսօր քաղաքական գնահատական չտալու հարցին, վարչապետն ասում է, որ նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը հենց հեղափոխությունն է։ Այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական որոշ ուժեր իշխանությունից պահանջում քաղաքական գնահատական։ Կարծում եք այլևս քաղաքական գնահատականի կարիք չկա՞։

-Անպայման կա քաղաքական գնահատականի կարիք։ Մենք մի անգամ այդ սխալն արել ենք՝ քաղաքական գնահատական չենք տվել նախորդ 70 տարիներին։ Մենք քաղաքական գնահատական չենք տվել հայկական պետության կործանման գործիքին, կոմկուսը կործանեց հայկական պետությունը, կործանվեց։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շրջանցում է իրականում հարցը, չի ուզում սրել, այսինքն, կանգ է առնում հեղափոխությունը, արգելակների վրա է․ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը արգելակների մասին է՝ դադարեցնել հեղափոխությունը։ Եթե հեղափոխությունը չի տալիս նախորդների քաղաքական գնահատականը, այն իշխանափոխություն է։ հեղափոխությունը զրկեց նախորդներին իշխանությունից, բայց նրանց գնահատականը չպետք է լինի քրեական դատավարության համակարգով, դատավորը չի տալիս, դատախազը չի տալիս, նրանք գործիչների գնահատականն են տալիս, իսկ քաղաքական գնահատականը տալիս է իշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան