ԱԱԾ-ն այցելել է Դավիթ Սանասարյանի կնոջ աշխատավայր և այն դպրոց, որտեղ սովորում են նրա երեխաները․ Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
Բոլորը

Հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ԱԱԾ քննիչը մերժել է։

Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց Դավիթ Սանասարյանը․ «Միջնորդությունը մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է»։

Factor.am-ը դեռևս ամիսներ առաջ հղում անելով սեփական աղբյուրներին գրել էր, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք են տվել  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանը, որը ցուցմունք տալուց հետո կալանքից ազատ էր արձակվել: «Այսինքն՝ կարելի է բռնել ցանկացած մեկին, ասել ցումունք տուր Դանիելի կամ մեկ ուրիշի դեմ, որ նա դրդել է քեզ կատարել հանցագործություն, և դու կալանքից ազատ կարձակվես: Հանցագործին էլ ձեռ ա տալիս էդպիսի ցուցմունք տալը, նամանավանդ, եթե հանցագործի հարազատի վրա էլ ինչ-որ բան ունես ու ասում ես դրա վրա էլ աչք կփակեմ»,- ասաց նա։

Ըստ Իոաննիսյանի՝ այս ամենի ետևում կանգնած է ԱԱԾ-ն, քանի որ ՊՎԾ-ն միակ կառույցն էր, որը կարող էր այնտեղ ուսումնասիրություն անել, իսկ Դավիթ Սանասարյանն էլ այն անձն էր, ում բացահայտումներ անելու համար ոչինչ չէր խանգարում։

Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում բավականին ուշագրավ հայտարարություն արեց, մասնավորապես ասաց, որ ԱԱԾ-ն այցելել է Սանասարյանի կնոջ աշխատավայր, և այն դպրոց, որտեղ սովորում են Սանասարյանի երեխաները․ «Ադեկվատ չէր այս գործով օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում Դավիթ Սանասարյանի երեխաների դպրոցում կամ կնոջ աշխատանքի վայրում ուսումնասիրություն անել։ ԱԱԾ-ն գնացել էր «Հայբուսակ» և փորձում էր Դավիթի կնոջ աշխատանքի վերաբերյալ ապօրինի տեղեկություն հավաքել, այնպիսի տպավորություն է, որ ուզում են անպայման մի բան գտած լինեն»։

ԱԱԾ-ի կողմից Սանասարյանի ընտանիքի անդամներին այցելելու մասին լուրերը պաշտպանը մեկնաբանել չցանկացավ, ասաց ասուլիսին ամեն ինչ պարզ կլինի։ Իսկ Իոաննիսյանի այն պնդմանը, թե տպավորություն է, որ վարույթն իրականացնող մարմինը փորձում է ամեն կերպ ընդդեմ Սանասարյանի մի բան գտնել ասաց՝ այդպես է, ԱԱԾ-ի նպատակը Սանասարյանի լիազորությունների կասեցումն էր։

Պաշտպանի համար ևս հասկանալի չէ՝ ինչու պիտի Սամվել Ադյանի ասածները վարույթն իրականացնող մարմինը համարի հիմնավոր, իսկ Սանասարյանի մյուս աշխատակիցների ցուցմունքները, որոնք ապացուցում են նրա անմեղությունը, հիմք չընդունի․ «Իսկ ինչի՞ց ելնելով է վարույթն իրականացնող մարմինը հավատում և արժանահավատ համարում մեղադրյալ Սամվել Ադյանի ցուցմունքները, որովհետև իրենք նպատակ են ունեցել ինչ-որ մի կերպ ինչ-որ բա՞ն գտնել Սանասարյանի դեմ, միանշանա՛կ այդպես է»։

Հավելենք, որ օրերս Դավիթ Սանասարյանը նաև հրապարակել էր ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված միջոցառման արդյունքները։ Այդ փաստաթղթում նշված էր, որ Սանասարյանի կողմից պաշտոնը զբաղեցնելուց հետո մինչ այժմ որևէ անհատից կամ կազմակերպությունից դրամական միջոցներ, գույք, նվերներ կամ այլ տեսակի եկամուտներ ստանալու մասին ԱԱԾ-ն տեղեկություն չունի։ ԱԱԾ-ից Սանասարյանի գործի մասին տեղեկություն տրամադրելու համար գրավոր հարցում պահանջեցին։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու ԱԱԾ քննիչի որոշումը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել։

Սանասարյանի նկատմամբ, հիշեցնենք, որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները կասեցվել են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան