Քրգործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքերի առթիվ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքերի առթիվ:

Այսպես, Արարատ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 04.09.2017թ.-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ համոզել են խոստովանել գողության դեպքը, որի հետ ինքը առնչություն չի ունեցել: Այնուհետև բաժնի մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Ավելին, ըստ Ա. Հ.-ի, բաժնի պաշտոնատար անձն իրեն հորդորել է չբողոքել ոստիկանների դեմ` սպառնալով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` 26.08.2017թ.-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից Ա. Ա.-ն հաղորդում է տվել, որ նշված օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության ՊՊԾ գնդի մի քանի ծառայողներ առանց պարզաբանման իր ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացրել, ստիպողաբար նստեցրել պարեկային ավտոմեքենան և բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ա. Ա.-ն հայտնել է նաև, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկանները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նույն հոդվածի հատկանիշներով ևս մեկ քրեական գործ է հարուցվել ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քաղաքացիներ Մ. Հ.-ի և Ս. Կ.-ի հաղորդումների հիման վրա:

Այսպես, Մ. Հ.-ն հաղորդում է տվել, որ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժնում իրեն սպառնալիքներ են տվել և զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, որի հետևանքով հիշյալ բաժնի մի խումբ ոստիկանների պահանջով սուտ ցուցմունք է տվել դանակահարության դեպքի մասնակիցների վերաբերյալ: Նույն դեպքի առնչությամբ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժին հրավիրված Ս. Կ.-ն, իր հերթին, հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողն այնտեղ հարվածել է իրեն` պահանջելով կեղծ ցուցմունք տալ դանակարության դեպքի մասին:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց  կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: