Դուք համարձակություն չունեք, ես ունեմ ու այսուհետ կխոսեմ․ Արման Բաբաջանյանի պատասխանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ես չէի ուզում, բայց Ռուբեն Ռուբինյանն ինձ ստիպեց կարևոր դիտարկումներ անել և հիշեցնել, մի քանի կարևոր հանքամանք այն մասին, թե ինչպես են պարբերաբար ոտնձգություններ կատարվում մեր ինքնիշխանության նկատմամբ։

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում անդրադառնալով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ իրեն ուղղված,կոչերին ու հորդորներին, ասաց  պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Երբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Երբ ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ-ում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա  ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ»,- հարցրեց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի իր նշածների վերաբերյալ ևս իշխանությունը ծպտուն չի հանել։

«Դուք այս բոլոր իրավիճակներում ծպտուն չեք հանել, որովհետև խիզախություն ու համարձակություն չունեք այս հարցերի մասին խոսել։ Ես այսուհետ ունեմ ու կխոսեմ»,-ասաց  Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան