Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին

Լուրեր

05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Սևանում քաղաքական ժողով է գումարել: Factor TV-ն կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութից տեղեկանում է, որ Հայկ Սարգսյանը ևս մասնակցել է ժողովին:

Երեկ հայտնել էինք, որ ՔՊ-ն առաջիկայում Սարգսյանի հարցը քննարկելու է և հնարավոր է՝ նրան հեռացնեն կուսակցությունից։

Առայժմ հայտնի չէ, թե կուսակցականներն ինչ որոշում են կայացրել:

Հավելենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձել էր ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին` նշելով, որ ՔՊ-ում հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ չեն լարվել նրա կողմից ՔՊ վարչությունում հնչեցրած ինքնաքննադատության պատճառով, ինչպես պնդել էր Սարգսյանը, այլ նրա հետ կապված բացահայտումների հետևանքով։

Հայկ Սարգսյանը հարցազրույցում պատմել էր, որ ՔՊ վարչության անդամ եղած ժամանակ կուսակցության ներսում ինքնաքննադատությամբ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով, մասնավորապես, Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների թեման։ Նրա խոսքով՝ դրանից հետո իր հարաբերությունները կուսակիցների հետ լարվել են, իսկ ՔՊ-ում ինքնաքննադատության ինստիտուտն այլևս չի գործում։

Փաշինյանն այս պնդումներին այսպես պատասխանեց. «Նախ՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, և ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ կուլտուրա լինի, և Հայաստանում այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ո՞վ, ով որ մեղավոր է»։

Փաշինյանը նշեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է դեռ մանկուց, սակայն նրա ներկայիս դիրքորոշումն անվանեց «անազնիվ»։

«Այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ խնդիրներ են առաջացել նաև ավազի հանքերի ապօրինի շահագործման, ինչպես նաև Սարգսյանի օգնականի կողմից ապօրինի պետհամարանիշներով և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքերի պատճառով։ «Երբ որ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը պնդեց, որ հակասությունների հիմնական պատճառներից մեկն էլ Հայկ Սարգսյանի՝ օլիգարխ դառնալու հավակնություններն են եղել։

«Լարվածությունը առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը»,- ասաց նա։

Փաշինյանը նաև պնդեց, որ Սարգսյանի կողմից բնապահպանական ոլորտում բարձրացված հարցերի ֆոնին հենց նա է ապօրինի գործունեություն ծավալել Սևանի ափին։

«Այդ հայտարարությունն անողը ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ իմ անունը շահարկելով և իշխանության մեջ լինելով»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրել էր նաև, որ Հայկ Սարգսյանին կուսակցության վարչության նիստում խիստ նկատողություն է հայտարարվել և նա նախընտրական ցուցակում չի ընդգրկվել։

Նշենք, որ Factor TV-ն փորձել է պարզաբանումներ ստանալ Սարգսյանից, սակայն նա անպատասխան է թողել մեր հաղորդագրություններն ու հեռախոսազանգերը: Քննչական կոմիտեն չի մեկնաբանում քրեական վարույթի մասին հայտարարությունները:

 

Արփի Հակոբյան