Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Դելիում միջազգային ԲՐԻԿՍ կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում եվրոպական երկրներին սպառնացել է պատերազմով՝ Ուկրաինայի տարածքում զորակազմ տեղակայելու դեպքում, գրում է DW-ն։

«Նրանք ցանկանում են վերանայե՞լ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Ի՞նչ են նրանք այժմ դրդում իրենց երկրների ժողովուրդներին։ Պատերազմի՞ Ռուսաստանի Դաշնության հետ։ Հիմա նրանք ասում են, որ մտածում են, թե ինչպես զորքեր մտցնել Ուկրաինայի տարածք։ Դա նշանակում է պատերազմ Ռուսաստանի հետ»,- ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարել է Պուտինը։

Միաժամանակ նա անմիջապես հավաստիացրել է, որ Մոսկվան չի սպառնում եվրոպական երկրներին։

«Նման սպառնալիք չկա և երբեք չի եղել։ Մենք չենք սպառնում և չենք պատրաստվում սպառնալ եվրոպական երկրներին։ Ինչո՞ւ պետք է դա անենք։ Ոչ ոք անգամ չի մտածում այն մասին, որ մենք որևէ հիմք չունենք Եվրոպայի հետ ինչ-որ հակամարտության համար։ Բոլոր հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով»,- ասել է նա։

Պուտինը չի հստակեցրել, թե ինչ եվրոպական զորքերի մասին է խոսքը, որոնք կարող են տեղակայվել Ուկրաինայի տարածքում։ Սակայն նրա հայտարարությունը հնչել է սեպտեմբերի 4-ին «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպումից մեկ շաբաթ անց, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հետագա քայլերը և Կիևի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքները։

Որպես այդպիսի երաշխիքներից մեկը նախկինում նշվել էր եվրոպական խաղաղապահների հնարավոր ուղարկումը Ուկրաինա։ Տարեսկզբին Կիևը, Լոնդոնը և Փարիզը ստորագրել էին մտադրությունների մասին հռչակագիր, որը իրավական հիմք էր ստեղծում Ուկրաինայի տարածքում եվրոպական զորակազմ տեղակայելու համար։ Սակայն դա հնարավոր կլիներ միայն ռազմական գործողությունների դադարեցումից և Կիևի ու Մոսկվայի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Վերջին ամիսներին Եվրոպայում արձանագրվել է դիվերսիաների լայնածավալ ալիք, ինչպես նաև բազմիցս մտահոգություններ են հնչել, որ Ռուսաստանը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրությունը։ Ռուսաստանը պնդում է, որ չի պատրաստվում հարձակվել դաշինքի անդամ երկրների վրա։

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները այցելել են Մոսկվա և Կիև՝ խաղաղության շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով։ Ավելի ուշ Financial Times-ը գրել է, որ բանակցողների այցերը Մոսկվա և Կիև որևէ արդյունք չեն տվել։