Նիկոլ Փաշինյանը չարաշահում է լիազորությունները. բնապահպանները արձագանքում են Ամուլսարի հարցով վարչապետի հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.01.2026 | 19:29
Պապիկյանը հետևել է սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային փուլին
14.01.2026 | 19:14
Չորս հայ՝ Բաքվից Երևան, երկու սիրիացի վարձկան՝ Երևանից Դամասկոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 19:00
«Թրամփի ուղին» ավելի մեծ անվտանգային երաշխիք է, քան եթե ԱՄՆ դեսպանը գնա սահման, ասի՝ մի կրակեք․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 18:44
Ղրղզստանում առաջարկում են Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարել
14.01.2026 | 18:30
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթին
14.01.2026 | 18:24
Սիրողական թենիսիստը 670 հազար դոլար է հաղթել Australian Open-ից առաջ մինի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 18:13
Ադրբեջանը որոշ գերիների վերադարձնելով՝ փորձել է խուսափել նրանց կյանքի և առողջության իրավունքի համար սեփական պատասխանատվությունից․ Սիրանուշ Սահակյան
14.01.2026 | 18:11
Իրանը զգուշացրել է Թուրքիային և մյուս հարևաններին՝ կարող է հարվածել ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնը հարված հասցնի
14.01.2026 | 18:04
Ադրբեջանը 4 հայ գերիների է վերադարձրել // ՀՀ-ն ցմահ ազատազրկված վարձկանների է փոխանցել Սիրիային․ ԼՈՒՐԵՐ
14.01.2026 | 17:58
Շաքիլ Օ’Նիլը նշել է պատմության թոփ-10 բասկետբոլիստներին
14.01.2026 | 17:47
Մարմարաշենում 14 մեքենա է բախվել
14.01.2026 | 17:39
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացվել է ևս երեք ամսով
14.01.2026 | 17:30
«Անակնկալի եկանք»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը Երևան է ուղևորվում
14.01.2026 | 17:26
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
14.01.2026 | 17:15
Նախիջևանում վերակառուցվում են երկաթուղային կայարանները
Բոլորը

«Իմ դիրքորոշումն է՝ եթե հանքի շահագործումն անվտանգ է բնապահպանական և մյուս չափանիշներով, ապա հանքը կարող է շահագործվել, իսկ եթե հանքի շահագործումն անվտանգ չէ՝ չի կարող շահագործվել»,- այսօր էլ վարչապետը չպատասխանեց վերջին ամիսների կարևորագույն հարցերից մեկին՝ արդյոք «Լիդիան Արմենիա» ընկերությանը կթույլատրվի՞ Ամուլսարի հանքի շահագործումը։ Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր որոշման մասին՝ ինքը հանձնարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ սկսել Ամուլսարի տարածքում և պատասխանել Շրջակա միջավայրի նախարարի առաջադրած հարցերին։ Ըստ վարչապետի՝ ստուգումների արդյունքում կարձանագրվի երեք տարբերակից մեկը: Այդուամենայնիվ, ըստ վարչապետի, նոր ՇՄԱԳ անցկացնելու իրավական հիմքեր չկան։ Նոր ՇՄԱԳ կարող է անցկացվել հավելյալ ստուգումների արդյունքում, ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց՝ «Լիդիան Արմենիայի» ղեկավարությունն իրեն հավաստիացրել է, որ շրջակա միջավայրը հանքի շահագործման արդյունքում չի աղտոտվելու՝ շահագործելու է 100% անվտանգ։ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմեց ջերմուկցիներին՝ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները՝ բացատրելով, որ դա լրջագույն պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի համար։ Բնապահպան Նազելի Վարդանյանը հայտարարում է, որ չի մասնակցի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մոնիթորինգային խմբի աշխատանքներին։

«Ինչո՞ւ մենք այդ ճանապարհով գնանք, եթե բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, երբ որ մեր էսօրվա վիճակը շատ կայուն է, հիմնավոր է և պաշտպանված ենք օրենքով, եթե մենք թույլ ենք տալիս, դուրս է գալիս՝ էս տարիուկես անօրինական փակ է եղել, այսինքն՝ մենք հիմնավորում ենք, որ կառավարությունը անօրինական է գործել, չի կարելի այդ ճանապարհով գնալ և ողջ մեղքը բարդել ժողովրդի ու պետության վրա»,- ասաց բնապահպանը։

Ամուլսարի հանքի շահագործման վտանգները բարձրաձայնող մեկ այլ բնապահպան՝ Աննա Շահնազարյանը, պնդում է՝ վարչապետը հիմնվում է «Լիդիան Արմենիայի» երդման վրա, թե կառավարելու է բնապահպանական ռիսկերը, և ոչ՝ իրավական գնահատումների։

«Լիդիանը» եթե խոստանում է, որ ջրերի աղտոտում չի լինելու, դա չի կարող մնալ որպես օդում կախված հայտարարություն։ Դա պետք է հիմնված լինի նախագծային հստակ երաշխիքներով և նախագծով, որը պետք է հաստատված լինի, նախագիծը պետք է անցած լինի փորձաքննություն՝ ՇՄԱԳ։ Ջրերը չաղտոտելու մասին խոստումը պետք է հիմնված լինի տեխնոլոգիական երաշխիքներով։ Ո՛չ գիտական, ո՛չ տեխնոլոգիական, ո՛չ ֆինանսական և ո՛չ էլ պայմանագրային նման բան տեղի չի ունեցել, որով «Լիդիանը» կարող է խոստում տալ։ Եթե բոլոր կետերը բացակայում են, վարչապետը չի կարող նման հայտարարություն անել։ Սա նշանակում է իր լիազորությունների չարաշահում»։

Աննա Շահնազարյանի համար կասկածելի է ընթացող պրոցեսը․ «Ի՞նչ է նշանակում վարչապետի մոտ քանի անգամ հրավիրել պարտքի տակ ընկած, սարսափելի ֆինանսական վիճակում գտնվող, մշտապես ստած, օրենսդրությունը խախտած «Լիդիանին» և անընդհատ իր հետ բանակցել։ Փաշինյանի հայտարարությունը խոսում է գործարքի մեջ լինելու մասին, բայց այլ ձև մեկնաբանել հնարավոր չի։ Օրինակ՝ երբ ասեց նոր ՇՄԱԳ անցկացնելու իրավական հիմք չկա, նա դա չի կարողանում ապացուցել»,- ասաց Շահնազարյանը։

ELARD ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսը ևս մեկ անգամ փաստել է, որ «Լիդիան Արմենիան» թերի, կեղծ տվյալներով ՇՄԱԳ է ներկայացրել, և ըստ բնապահպան Նազելի Վարդանյանի՝ կան հիմքեր՝« Լիդիանին» տրված փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու համար, բացի այդ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արդեն իսկ Ամուլսարի հանքի շահագործումը արգելել է ապօրինի ընդերքօգտագործման հիմքով, ու «Լիդիանը» չի կարող մուտք ունենալ սարի տարածք։ Ունենալով բոլոր հիմքերը «Լիդիանի» աշխատանքը Ամուլսարում վերջնականապես կասեցնելու, հարց է բարձրացնում տիկին Վարդանյանը, ինչո՞ւ է վարչապետը ձգում հանգուցալուծման պահը՝ հիմա էլ Բնապահպանության և ընդերքի տեսչությանը ստուգումների հանձնարարական իջեցնելով:

«Արգելքը չի վերացել, այդ որոշումը ուժի մեջ է, այս որոշման առկայությամբ, օրենքի պայմաններում միջազգային նորմերի պայմաններում, որ լրիվ արգելում է այդ տարածքում անկախ ՇՄԱԳ-ից և եզրակացություններից, այդ տարածքում որևէ հանքարդյունահանման գործունեություն և այս պայմաններում թույլ տալ, որ նրանք ժամանակավոր մտնեն այնտեղ և ինչ-որ գործողություններ անեն։ Դա անթույլատրելի է, մանավանդ որ այդ գործողությունների հետևանքները ավելի լուրջ կլինեին, հետո կասեն՝ ոնց որ Թեղուտում, արդեն էնպիսի վիճակ ա, որ անկառավարելի չլինի, թող մնան ու հանքարդյունահանեն։ Այս հարցը միայն ջերմուկցիների հարցը չի, այս հարցը խորը արմատներ ունի, այս հարցը Հայաստանի և բնակչության լինել-չլինելու հարցն է և որևէ տարբերություն չկա՝ մենք հողեր կհանձնենք ինչ-որ տեղ, թե՞ մենք էստեղ են հողեր հանձնում։ Չի կարելի կիսատ-պռատ լուծումներ տալ, դրանք հղի են բարդ հետևանքներով։ Ուզում ենք գնալ կարճ ճանապարհով ու մեկ-երկու տարվա ընթացքում արգելել, ինչը ավելի մեծ բարդություններ է առաջացնելու երկրի համար»,- ասաց Նազելի Վարդանյանը։

Արձագանքելով վարչապետ Փաշինյանի կոչին՝ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները, ջերմուկցիներն այսօր երեկոյան հրավիրված հանրային քննարկման ժամանակ կձևավորեն դիրքորոշում և ի լուր բոլորի կտեղեկացնեն, Factor TV-ին փոխանցեց Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմացող Ջերմուկի բնակիչներից Շիրակ Բունիաթյանը։ Միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ ոչ մի պարագայում ջերմուկցիները չեն պատրաստվում բացել ճանապարհները։

«Ոչ մի բան չի փոխվել, վստահաբար, մարդկանց տրամադրությունն ավելի է վատացել, ասում են՝ ELARD-ը կարծիք հայտնեց, բայց հանքը բացում են, տրամադրված են մարդիկ։ Պնդում են, որ իրենց կյանքի գնով պահելու են Ամուլսարը»,- ներկայացրեց Բունիաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան