ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին Արցախում ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը
ՀՀ պաշտպաբության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
«Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: