Արաքսի հովտի ռազմավարական ծրագրի հաջողություններն ու խնդիրները. Պետական նախարարը գնահատականները տվել է տեղում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այց է կատարել Հադրութի շրջան:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամաբ՝ պետնախարարը ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ ծանոթացել է Արաքսի հովտում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին: 2018 թվականին ստեղծված  «Արաքս գոտի» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է այգեգործության և դաշտավարության համար բարենպաստ պայմաններ ստեղծել՝ մշակության պատրաստ հողատարածքները վարձակալական հիմունքներով տրամադրելով հողօգտագործողներին: Պետական նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ իրականացումը՝ Արաքսի հովտի ռազմավարական ծրագրի հաջողությունը կարեւորելով հանրապետության  տնտեսական զարգացման համատեքստում: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է պատասխանատուներին խստորեն վերահսկել, որ պահպանվեն ագրոկանոնները, պայմանագիրը խզել այդ կանոնները խախտողների հետ ու հողը տրամադրել այլ վարձակալների:
Պետական նախարարը շրջայցի ընթացքում հանդիպել է հովտում գործունեություն ծավալած մենատնտեսների հետ, քննարկել առկա խնդիրներն ու հավաստիացրել՝ պետությունը աջակցելու է հատկապես նրանց, ովքեր անցում կկատարեն ինտենսիվ գյուղատնտեսությանը
Արաքսի հովտի գյուղատնտեսական նշանակության հողերից ներկայում մշակության համար պիտանի է մոտ 3 000 հա վարելահող, որից ոռոգման տակ է 1 700  հեկտարը: Այժմ մշակվում է 56 հեկտար խաղողայգի, որից 31 հեկտարում իրականացվել են երիտասարդացում, 25 հա նռան և 15,5 հա պտղատու այգիներ: 2019 թ. բերքի տակ մշակվել է շուրջ 1350 հա հող: