Նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում, մենք դա թույլ չենք տա. Ժիրայր Սեֆիլյանը մանրամասներ է փոխանցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
20.09.2026 | 13:33
Վաղը քառօրյա այցով Չինաստանից պատվիրակություն կայցելի Հայաստան
20.09.2026 | 13:00
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ
20.09.2026 | 12:34
ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով
20.09.2026 | 12:15
Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի կյանքը «դժոխքի վերածել»․ Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան պաշտպանության ծրագիր է մշակում
20.09.2026 | 11:55
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է հայկական Hecttor AI-ի ներուժը ամերիկյան ներդրումային շրջանակներին
20.09.2026 | 11:33
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մտահոգություններ ունեինք երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, գլխավորապես այդ մտահոգությունների շուրջ ենք խոսել վարչապետի հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել։

«Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք և իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասաց Սեֆիլյանը:

Հստակեցնող հարցին՝ հատկապես ի՞նչն է մտահոգում իրենց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թւոյլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»:

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան