Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ

Լուրեր

20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
20.09.2026 | 13:33
Վաղը քառօրյա այցով Չինաստանից պատվիրակություն կայցելի Հայաստան
20.09.2026 | 13:00
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ
20.09.2026 | 12:34
ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով
20.09.2026 | 12:15
Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի կյանքը «դժոխքի վերածել»․ Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան պաշտպանության ծրագիր է մշակում
Բոլորը

Այս պահին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:

Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ ստանալու համար Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից, որն ասաց․ «Նրանք միասին քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

Ճշգրտող հարցին՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներքաղաքակա՞ն , թե՝ նաև արտաքին քաղաքական հարցեր են քննարկվելու, պարոն Կարապետյանն ասաց․«Ես չեմ կարող ասել, ես այդ հանդիպմանը չեմ մասնակցելու»։

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպելու ցանկություն հայտնել են, իսկ թե ինչ օրակարգով է ընթանում այս հանդիպումը, նա խոստացավ պարզաբանել հանդիպման ավարտից հետո։

Նարեկ Կիրակոսյան