«Պարո՛ն վարչապետ, Դուք ուզում եք ինձ համոզել, որ 2008-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք դատախազ աշխատած Արթուր Դավթյա՞նը պետք է բացահայտի Մարտի 1-ը». Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

– Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը։ Դուք ի՞նչ հասկացաք այդ որոշումից։

-ՍԴ-ն, որպես դատարան, մնաց իր դիրքերում, ինչպես հիմնադրման օրն էր։ Նրա ակտերի բովանդակությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ տալիս է հնարավորություն արձանագրելու, որ յուրաքանչյուր ոք իր քիմքին կամ իր ճաշակին համապատասխան է գնահատել կամ վերլուծել որոշումները։ Եթե վերանանք այդ հանգամանքից, պետք է ամբողջական ծանոթանանք որոշմանը։ Բայց դատելով մամուլում հրապարակվող սուղ տեղեկություններից, կարելի է արձանագրել, որ ՍԴ-ն Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական այն առումով, որ, եթե շատ մատչելի լեզվով բացատրեմ, այդ հոդվածում բացակայում է դրույթ այն մասին, որ ՀՀ նախագահի քրեական հետապնդումը բացառող հանգամանք է նրա սահմանադրական անձեռնմխելիության հանգամանքը։ Մեծ հաշվով՝ սա Ռոբերտ Քոչարյանին ոչինչ չտվող որոշում էր։ Եվ թող շատ չոգևորվեն։

-Պարո՛ն Նորիկյան, ինչո՞ւ է պաշտպանական կողմը դիմել ՍԴ, եթե Ռոբերտ Քոչարյանը մնում է բանտում։

-Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կամ նրա դրսևորած վարքագիծը հուշում է այն մասին, որ նրանք հնարավոր կամ անհնարին բոլոր միջոցներով, հնարավոր բոլոր գործիքակազմերը, օրենսդրական խութերը կա՛մ փորձելու են օգտագործել, կիրառել, կա՛մ ընդհանրապես Մարտի 1-ի գործով իրականացվող քրեական հետապնդումն արժեզրկել, հեղինակազրկել, զրոյացնել՝ ցույց տալով, որ իրավական խնդրահարույց գործի հետ գործ ունենք։ Բայց դա իրենց խնդիրն է։ Բայց երբ մենք դուրս ենք գալիս էմոցիոնալ ֆոնից, տեսնում ենք, որ խնդիր կա օրենսդրության մեջ։ Քրեական հետապնդում իրականացնող մարմինը, դատախազությունը, ՀՔԾ-ն պարտավոր էին իրականացնել այնպիսի քրեական հետապնդում, որն անխոցելի կդարձներ ինչպես Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, այնպես էլ քրեական գործի որակը, քրեական հետապնդման ընթացքը։ Մենք գործ ունենք մեր պատմության ամենաողբերգական դրվագներից մեկի հետ։ Մի կողմ թողնենք ՍԴ կազմի որակը, նրա կայացրած որոշումների որակը։ Մյուս կողմից՝ եկեք հասկանանք պետության աշխատանքների որակը համապատասխանո՞ւմ է այն սպասելիքներին, որ ուներ հասարակությունը։

-Քննչական մարմինների աշխատանքն անբավարա՞ր եք համարում։

-Ոչ միայն անբավարար եմ համարում, այլև նրանց աշխատանքներում տեսել եմ սաբոտաժի հետքեր։

-Սաբոտաժի հետքեր Քոչարյանի գործո՞ւմ, թե՞ ընդհանրապես։

-Ոչ միայն Քոչարյանի գործում, այլև ընդհանրապես։ Քոչարյանի գործն առանձնանում է Մարտի 1-ի հանգամանքով և իր անձով։ Թե չէ Քոչարյանի գործն իր մեջ մեծ ելևէջներ չի պարունակում՝ ինքնին որպես քրեական գործ։ Ընթացակարգային առումով նույն օրենքներն են, նույն հոդվածներն են, նույն մարդիկ են այդ հետապնդումներն իրականացնում։ Մանավանդ իշխանափոխությունից հետո և քաղաքական կամքի առկայության պայմաններում այս իշխանությունն իրավունք չուներ որևէ տեղ սայթաքելու։

-Սաբոտաժի մասին խոսելիս Դուք գլխավոր դատախազի՞ն նկատի ունեիք։

-Քանի որ խոսվեց այդ մասին, կուզեի ուղղակի դիմել վարչապետին։ Քանի որ վերջում ամեն ինչ իր գլխին է ջարդվելու, ինքն է պատասխան տալու ամեն ինչի համար։ Եվ ես կուզեի հասկանալ՝ գլխավոր դատախազ չէ, ով ուզում է լինի, ՀՔԾ պետ չէ, ով ուզում է լինի։ Այդ մարդիկ են այսօր իրականացնում քրեական հետապնդումը, ՀՔԾ-ն իրականացնում է քննությունը, իսկ հսկողությունն իրականացնում է դատախազությունը, և ես նրանց աչքերի մեջ նայելով, նաև Փաշինյանի աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ պարո՛ն վարչապետ, Դուք ուզում եք ինձ համոզել, որ 2008-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք դատախազ աշխատած Արթուր Դավթյա՞նը պետք է բացահայտի Մարտի 1-ը և հասցնի իր տրամաբանական ավարտին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան