Անկարայի դատարանը վճռել է կալանքից ազատել ընդդիմադիր գործիչ Սելահաթթին Դեմիրթաշին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ կալանքից ազատման որոշում է կայացրել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Ահաբեկչական խմբավորում ղեկավարելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն վարելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքի խախտման», «հանրության շրջանում հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «ժողովրդին օրինախախտության դրդելու», «հանցագործությունների մղելու», «հանցանքն ու հանցագործներին գովաբանելու» մեղադրանքով Դեմիրթաշի դեմ հարուցված գործով դատարանը վճռել է, որ ընդդիմադիր գործիչը կարող է ազատվել կալանքից, քանի որ նրա հարցաքննության փուլն ավարտվել է։

Կալանքից ազատ արձակման վճիռը պայմանական է, այսինքն՝ նույնիսկ ազատ արձակվելու դեպքում Դեմիրթաշը պետք է որոշակի փորձաշրջան անցներ։ Սակայն ԺԴԿ նախկին համանախագահը, այնուամենայնիվ, առայժմ կշարունակի մնալ Էդիրնեի բանտում, քանի որ ավելի վաղ մեկ այլ դատական գործով նրա դեմ կայացված վճռով դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման։

ԺԴԿ-ական մեկ այլ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը ուշադրություն է  հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դեմիրթաշն արդեն 2 տարի 10 ամիս գտնվում է բանտում, իսկ համաձայն Թուրքիայի Վճռաբեկ դատարանի որոշումների՝ ազատազրկման ժամկետի վերջին մեկ տարին կարող է ներառվել փորձաշրջանի մեջ։ Ուստի, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Սելահաթթին Դեմիրթաշը պետք է անհապաղ ազատ արձակվի։