ՍԴ անդամները Քոչարյանի գործով ավելի շատ իրենց ճակատագիրն են որոշելու՝ այդ շենքը լքելու են պատվո՞վ, թե՞ ցախավելով. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

– Պարո՛ն Մեհրաբյան, Արցախում այսօր անկախության տոնն են նշում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով շնորհավորել է՝ նշելով, որ «28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն՝ փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին»: Այս ձևակերպումը քննադատությունների տեղիք է տվել, որոնց հեղինակները նշում են, որ Արցախն անկախացել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից՝ ինչպես հենց Խորհրդային Ադրբեջանն ու ԽՍՀՄ այլ միավորներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Նախ՝ շնորհավորում եմ, այսօր չափազանց կարևոր օր է նորագույն հայոց պատմության համար: Ինչ վերաբերում է քննադատությանը, ես մի քիչ այն չեմ հասկանում, որովհետև 1988 թվականին դեռ Խորհրդային միությունը կար, 1991-ի սեպտեմբերի 2-ին նույնպես կար: Ղարաբաղյան շարժումն ուղղված էր նրան, որպեսզի ԼՂԻՄ-ը, որը, ցավոք, գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, դուրս բերվի Ադրբեջանի կազմից և մտցվի ՀԽՍՀ կազմ: Ես ավելի շատ հակված եմ նրան, որ մարդիկ ուղղակի պարապ են մնացել և ամեն ասածի դեպքում փորձում են առիթներ գտնել՝ ավել-պակաս խոսելու համար: Սա ավել-պակաս խոսակցություն է:

– Վերջին շրջանում հաճախ խոսվում է այն մասին, որ Արցախը պետք է որպես Հայաստանի մարզ դիտարկել, հատկապես՝ իշխանական շրջանակներից: Դավիթ Սանասարյանը, օրինակ, այսօր գրել է, որ մինչ այս սխալ քարոզ է արել, և Արցախի անկախության մասին խոսելու հետևանքով է, որ այսօր Ստեփանակերտի ներքին գործերին չմիջամտելու կոչեր են հնչում: Ձեզ համար ընդունելի՞ են այս դիտարկումները:

– Երկուսն էլ անընդունելի են, այսինքն՝ որ Արցախի անկախությունը չընդունենք, երկրորդն էլ՝ երբ Արցախից են սկսում Հայաստանին «հաթաթա տալ», թե՝ մի՛ միջամտեք Արցախի ներքին գործերին: Երկուսն էլ անընդունելի են և իրականության հետ կապ չունեն:

– Պարո՛ն Մեհրաբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստան չմեկնեց: Այնտեղ սեպտեմբերի 3-5-ը տնտեսական միջազգային համաժողովի պետք է մասնակցեր, նույնիսկ լեհական լրատվամիջոցները նշում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումի կարևոր հյուրերից է լինելու: Կարծում եք՝ ինչո՞ւ չգնաց: Տեսակետներ են հնչում, որ չմեկնեց, քանի որ լեհական իշխանությունները ՌԴ նախագահին էլ չէին հրավիրել Երկրորդ աշխարհամարտի տարելիցին նվիրված միջոցառումներին: Դուք նման կապ տեսնո՞ւմ եք:

– Ես նման կապ չեմ տեսնում: Ծանոթ եմ նման խոսակցություններին, բայց, ի վերջո, այլ ղեկավարներ ևս չգնացին Լեհաստան՝ տարբեր պատճառներով: Ի վերջո՝ մարդիկ նաև ներքին գործերով զբաղվածություն ունեն: Որքան էլ կարևոր են Լեհաստանի հետ մեր հարաբերությունները, Լեհաստանն առանցքային կարևորության երկիր է մեզ համար ԵՄ-ում, բայց, այնուամենայնիվ, կան այլ՝ չափազանց կարևոր ներքին հարցեր, որոնք, երևի, Փաշինյանը կարևոր է համարել և Լեհաստան չի մեկնել: Ինչ վերաբերում է ՌԴ ղեկավարին հրավիրել են, թե չեն հրավիրել… դա էլ Լեհաստանի ղեկավարության լիազորությունների մեջ է մտնում՝ ում հրավիրել: Նրանք էլ ունեն իրենց պատճառաբանությունները, ընդ որում, իմ համոզմամբ, դրանք միանգամայն արդարացված պատճառներ են, թե ինչու այսօրվա Ռուսաստանի ղեկավարությանը չեն հրավիրում:

– Վաղը Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքները: Ի՞նչ որոշում եք ակնկալում ՍԴ-ից:

– Նախ՝ եկեք ճշտենք եզրույթները: Սահմանադրական դատարանում մնացած մի խումբ անձինք, որոնք իրենք իրենց կոչում են ՍԴ անդամներ, հավակնում են ինչ-որ հարց քննարկել: Ինչ էլ նրանք քննարկեն, որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ այն ամենի հետ, ինչը կոչվում է Սահմանադրություն, դատարան և դատաստան: Այդ մարդիկ, բացի իրենց անձնական կարծիքից, որը ոչ ոքի չի հետաքրքրում, որևէ այլ կարծիք հայտնելու լիազորություն չունեն: Այդ մարդիկ ուղղակիորեն շահագրգիռ կողմ են, և նրանց կարծիքը լինելու է միակողմանի: Հետևապես՝ դա արդարադատության հետ որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ: Ըստ այդմ՝ ինչ կորոշեն, ինչ չեն որոշի՝ ավելի շատ իրենց ճակատագիրն են որոշելու՝ ի վերջո, այդ շենքը լքելու են պատվո՞վ, թե՞ ցախավելով: Ընտրությունն իրենցն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան