Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է․ ՄԻՊ-ը՝ «ՀԺ»-ի լրագրողի դեպքի առնչությամբ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք և նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, և տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը․ տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:

Նույն նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու և իր վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, հեռախոսը կոտրելու վերաբերյալ հրապարակային տեղեկություններ է տարածել նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նշված տեղեկությունների հիման վրա՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու և լուծելու նպատակով»:

Նշենք, որ դեպքից հետո քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և «Ելք»-ի անդամներն այցելել են Տարոն Մարգարյանի տվյալ շտաբ, հրավիրել են ոստիկանների: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղադրել է լրագրողի նկարած տեսանյութը՝ նլելով. «ՀԺ-ի լրագրողի հեռախոսը խլածները տեսանյութը մեկը չեն նկատել ու չեն ջնջել: Ահա այդ տեսանյութը: Փող և քվեաթերթիկներ՝ տիկնայք և պարոնայք: