Թրամփը կարգադրել է վերանայել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է հավաստիանալ, որ Կիևին տրամադրվող գումարները լավագույնս են օգտագործվում Վաշինգտոնի շահերի տեսանկյունից:

Ըստ ամերիկյան պարբերականի՝ դրամական միջոցները կսառեցվեն, մինչև որոշվի դրանց ճակատագիրը: Իսկ հարցը պետք է լուծեն ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ավելի վաղ ամերիկյան Սենատը ընդունել էր 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինային որպես ռազմական օգնություն 300 մլն դոլար հատկացնել:

Նշենք, որ 2014 թվականից ի վեր, ըստ Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ-ն Ուկրաինային շուրջ մեկ միլիարդ դոլար է տրամադրել՝ անվտանգությունն ամրապնդելու համար: Բացի այդ՝ ամերիկյան իշխանությունները Կիևին սպառազինություն է մատակարարել:

ՌԴ իշխանությունները բազմիցս դժգոհել են Ուկրաինային զենք մատակարարելու՝ ամերիկյան կողմի որոշման դեմ, նշելով, որ այդ քայլը կհանգեցնի Դոնբասում հակամարտության սրման:

Ուկրաինային զենքի վաճառքի դեմ արտահայտվել են նաև բազմաթիվ եվրոպական քաղաքական գործիչներ՝ դա համարելով ճգնաժամից դուրս գալու ռիսկային ուղի: