Էրդողանը դատապարտել է Ասադի ռազմագործողությունները, Պուտինը՝ պաշտպանել

Լուրեր

18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Բոլորը

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը. գրում է ermenihaber-ը:

Նախքան Էրդողանի մոսկովյան այցը, նշվում էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման օրակարգային թեման լինելու է հենց Իդլիբի հարցը։

Ասուլիսի ժամանակ Էրդողանը և Պուտինը տարբեր տեսակետներ են հայտնել Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների վերաբերյալ:

Էրդողանը պնդել է, որ Սիրիայի կառավարական ուժերի հարձակումները վնաս են հասցրել Իդլիբի հարցում Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունը կյանքի կոչելու Թուրքիայի ջանքերին։ Էրդողանը, բողոքելով Ասադի օդային և ցամաքային հարձակումներից, նշել է, որ դրանց հետևանքով տուժում է նաև խաղաղ բնակչությունը։

Էրդողանը մեկ անգամ ևս կրկնել է, որ Սիրիայի կառավարական ուժերի քայլերը ճգնաժամային իրավիճակ են ստեղծել Սիրիայում։  Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ հարձակումները վտանգ են ներկայացնում Սիրիայում գտնվող թուրք զինվորների համար։

Իր հերթին Պուտինն էլ նշել է, որ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իդլիբում ահաբեկիչներին չեզոքացնելու և  ահրաժեշտ քայլերը իրականացնելու։

«Իդլիբի իրավիճակից խորապես մտահոգված ենք։ Ահաբեկիչները շարունակում են հարձակումներ գործեր Սիրիայի կառավարական ուժերի վրա, ինչպես նաև փորձում են հարձակվել ռուսական ռազմական հենակետերի վրա։ Ապառազմականացված գոտին ահաբեկիչների համար չպետք է դառնա թաքստոց, ինչպես նաև հարթակ նոր հարձակումների համար»,- նկատել է տվել Պուտինը՝ նշելով,  Թուրքիայի նախագահի հետ հստակեցվել են լրացուցիչ միջոցառումներ, Իդլիբում և առհասարակ Սիրիայում ահաբեկչական օջախների վնասազերծման հարցում։

Ռուսաստանի նախագահը կարևորել է Սիրիայի ինքնիշխանության, անկախության  և տարածքային ամբողջականության պահպանումը։