Հայաստանում միջազգային տնտեսական համաժողով կկազմակերպվի. վարչապետ

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կկազմակերպվի:

«Օրերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացրինք Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Փաստը, որ մենք ունենք, դա առավել հասանելի դարձնելու խնդիրն է: Այդ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,- նշեց Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ: Նախագծով պետք է նախատեսվի հանձնաժողովի կազմը՝ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ:

«Խոսքը հետևյալի մասին է՝ մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ մենք պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ստացած մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումներն ու պատկերացումները: Ինչպես նաև այդ հարթակում պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի այն նախագծերը, որոնք մենք պատրաստում ենք և իրագործում ենք, կարողանանք ներկայացնել մեր պոտենցիալ գործընկերներին»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը: