Հնդկաստանում ԵՊԲՀ-ն հաղթող է ճանաչվել «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում

Լուրեր

15.04.2026 | 13:54
Դուք վախենում եք հայ մայրերից․ Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:45
ԱՄՆ-ը վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, որոնք մեղմացվել էին Իրանի հետ պատերազմի պատճառով
15.04.2026 | 13:38
Ընդդիմությունը չի սիրում ձեզ․ Սոնա Ղազարյանը՝ ԱԺ նիստին ներկա դպրոցականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:31
Լավրովն Իրանի հարստացված ուրանի խնդրի լուծումներ է առաջարկել
15.04.2026 | 13:29
Պասկևիչյանի ֆիլմը տեղադրվել է Հանրայինի յութուբյան էջում
15.04.2026 | 13:23
Կալուգայի Սամոն, իր տղան, եղբայրը ինչո՞ւ այդ գործը չեն անում, մանկահասակ երեխայի մորն են անել տալիս․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:16
Հայտնի է՝ ում հետ է Երևանում մենամարտելու Միհրան Հարությունյանը
15.04.2026 | 13:11
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը
15.04.2026 | 13:10
ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը լիովին դադարեցրել է առևտուրը
15.04.2026 | 13:01
ԵՄ-ն ավելի քան 20 հազար աշխատատեղ է ապահովել Հայաստանում 2024-ին, սա մեծ թիվ է. Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:52
ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում վճռական ենք. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:44
Մեսին նոր մարզիչ կունենա «Ինտեր Մայամիում»
15.04.2026 | 12:37
Շտաբի շենքը փորձում են վարձակալել, սկզբում ասում են՝ հա, հետո ինչ-որ զանգեր են ստանում․ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:29
Ինչքա՞ն պետք է մարդիկ քաբաբ, «տելեվիզր», էպիլյատոր բաժանեն, որ քաղաքական ուժը չգրանցվի․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:23
Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի պետական բժշկական համալսարանից տեղեկացնում են, որ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց  «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:

«Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանին և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին մրցանակը հանդիսավոր կերպով հանձնեց Հնդկաստանում ճանաչված դերասան Ջեկի Շրոֆֆը:

Այս անվանակարգում Հնդկաստանի կողմից շնորհվող մրցանակը բժշկական կրթության ոլորտում երկարատև աշխատանքի գնահատական է, որն ավելի կսերտացնի ու կամրապնդի կրթության բնագավառում երկու երկրի համագործակցությունը: ԵՊԲՀ-ն, կարևորելով բժշկական կրթության արտահանումը որպես ռազմավարություն, շարունակում է ընդունել, կրթել ու բժիշկներ պատրաստել այլ երկրների համար: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բազմաթիվ արտասահմանցի ուսանողների կողքին հնդիկ ուսանողների թիվը մնում է գերակշռող՝ ավելի քան 600 ուսանող:

Համաձայն Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալների՝ արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ ԵՊԲՀ-ն ևս առաջատարների շարքում է: Բժշկական համալսարանում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր՝ բժշկական գործունեություն սկսելուց առաջ, բարեհաջող հանձնում են արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնելով թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում»,- ասված է հաղորդագրությունում: