Չեմ տեսնում «Իմ քայլի» պատգամավորներին, որ պիտի ազատ արտահայտվեն, բոլորը սսկված են. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 14:45
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար
13.12.2024 | 14:42
Վարչապետը ժամանել է Մոսկվա
13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, Ձեզ համար սպասելի՞ էր, որ հեղափոխությունից մեկուկես տարի հետո բնապահպանական խնդրով խաղաղ ակցիա անողների նկատմամբ Ոստիկանությունը կդրսևորեր այնպիսի վարքագիծ, ինչպիսին տեսանք օրեր առաջ. կոշտ մեթոդներով փողոցից հեռացվեցին այդ մարդիկ։ Սպասելի՞ էր, որ կփակվեին ԱԺ այգու դռները քաղաքացիների առաջ:

– Պետք է ազնիվ լինենք՝ սա առաջին դեպքը չէր։ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ցույցերից առաջ տեղի էին ունեցել Իջևանում հայտնի ցույցերը, որի ժամանակ, ճիշտ է, առաջին պահին հենց ոստիկաններն էին ենթարկվել բռնությունների, և դա ցույց էր տալիս, որ Իջևանում բողոքի ցույցը խաղաղ բնույթ չուներ։ Բայց հետո՝ երեկոյան, այն գործողությունները, որ ոստիկանները կատարել էին քաղաքացիների նկատմամբ՝ ուղղակի ներխուժելով տները և բռնություն կիրառելով, դա տեղի ունեցավ նաև այն ժամանակ։ Պարզապես, քանի որ ցույցի մասնակիցների կողմից կային ոստիկանների նկատմամբ բռնություններ, դա առաջին պլան մղվեց, իսկ ոստիկանական բռնությունները երկրորդ պլան մղվեցին, բայց իրապես դա էլ բռնության դրսևորում էր։ Այնպես որ՝ սա առաջին դեպքը չէ: Բայց առաջին դեպքն էր, երբ բացառիկ խաղաղ էր հավաքը, երկրորդ՝ բողոքի ցույցն առնչվում էր այնպիսի խնդրի, որում իշխանությունն ունի բոլորովին հակառակ դիրքորոշում, այսինքն՝ իշխանության համար զգայուն թեմայի էր վերաբերում բողոքի ցույցը։

Այս առումով Ոստիկանության՝ չափից դուրս ակտիվ գործողությունները, իհարկե, անսպասելի էին, որ այդ ցույցի մասնակիցներից շատերը հայտնի էին հանրությանը որպես հենց թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներ և, կարծես, ունեցանք մի դեպք, երբ թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցները բռնության են ենթարկվում հենց հեղափոխությունից հետո՝ Ոստիկանության կողմից։ Անհասկանալիորեն և որևէ կերպ չհիմնավորված փակվեց Ազգային ժողովի բակը, որ բացված էր հոկտեմբերի 2-ից։ Մինչ այդ ԱԺ այգում եղել էին ցույցեր, բողոքի ակցիաներ, որոնք չէին արգելվել։ Խնդիրն այն է, որ այս ակցիան իշխանության համար զգայուն թեմայի հետ էր կապված։

Մի կողմից անսպասելի էր, որ նման միջադեպի կարող ենք առնչվել, բայց մյուս կողմից էլ կանխատեսելի էր։ Ինչո՞ւ, որովհետև մենք բազմիցս ենք հարց բարձրաացրել և բարձրացնում, որ դատաիրավական համակարգի մարմինները պետք է արմատական փոփոխություն կրեն՝ դատարանները, քննչական մարմինները, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն։ Փոփոխություններ չիրականացնելը ցույց տվեց մեր այն պնդումը, որ առանց այդ մարմինների բովանդակային փոփոխությունների չենք կարող երաշխիք ունենալ, որ պետության զավթմանը մասնակցած և զավթումն ինչ-որ խմբի կողմից որպես գործիք իրականացրած մարմինները մնան նույն վիճակում և դա սպառնալիք չհանդիսանա թավշյա հեղափոխությունից հետո։

– Դուք դատապարտել եք Ոստիկանության գործողությունները՝ ասելով, որ Ոստիկանությունը պետք է հաշվետվություն տա, և ոստիկանապետ Օսիպյանի հրաժարականն եք պահանջելու, եթե դա տեղի չունենա։ Հաշվետվության դեռ սպասո՞ւմ եք և ինչպե՞ս եք հասնելու Ձեր պահանջների կատարմանը։

– Մենք դեռ սպասում ենք հաշվետվության, և խոսքը մերկապարանոց հաշվետվության մասին չէ, զուտ տեքստային, այլ՝ ով է տվել հրաման և ինչ հիմնավորմամբ են որոշել ոստիկանական այդչափ ուժեր կենտրոնացնել մի խումբ ցուցարարների և լրագրողների դեմ, ով է որոշել, որ ԱԺ այգին պետք է փակվի ցուցարաների համար, ինչ հիմնավորմամբ որոշեցին, որ ցույցի անցկացումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում ենք հաշվետվության ձևով։ Բայց ամենակարևորն այն է, թե այդ հրամանն ով է տվել, որովհետև գիտեք, որ հրաման արձակողի անուն-ազգանունը Հայաստանի պատմության մեջ մնում է գաղտնի։ Մենք չենք պատրաստվում հաշտվել նման գաղտնիության փաստի հետ։ Պատասխանատուն ոստիկանապետն է, բայց արդյո՞ք պետք է ենթադրեմ, որ ոստիկանապետը գործել է առանց վարչապետին իրազեկելու, քանի որ Ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին։ Ակնկալում եմ վարչապետից պարզաբանումներ։

– Ոստիկանությունը վարչապետին հաշվետու գերատեսչություն է, 3-4 օր է անցել ոստիկանական այդ գործողություններից, և Նիկոլ Փաշինյանը դեռ չի խոսել ո՛չ ոստիկանական գործողությունների, ո՛չ այգու դռները փակելու մասին։ Կառավարության այսօրվա նիստում էլ այդ մասին չխոսեց։ Ի՞նչ կարծիք ունեք:

– Ես կարող եմ ասել, որ վարչապետը պարտավոր է պարզաբանումներ ներկայացնել, որովհետև Ոստիկանությունն իրեն ենթակա կառույց է։ Դա շատ վատ ուղերձ է ԱԺ բացված բակը փակելու տեսակետից, և երկրորդ՝ ակնկալում ենք, որ իմ նշած դեպքերը կհանգեցնեն, որ քաղաքական ղեկավարությունը վերջնական որոշում կայացնի իրավապահ մարմինների փոփոխությունների վերաբերյալ։ Մենք չպետք է առանձին էպիզոդների վերաբերյալ առնչություն ունենանք իրավիճակների հետ, որ հետո ասենք՝ դատական համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի, մյուս օրը՝ ոստիկանական համակարգը։ Ակնկալում ենք, որ վարչապետը կընկալի համակարգային փոփոխության անհրաժեշտության գաղափարը։ Բացի ոստիկանապետի փոփոխված անձից այլ փոփոխություն չեմ տեսել։ Նրանք շարունակում են գործել այն նույն գործելակերպի տրամաբանության շրջանակում, որով տարիներ շարունակ գործել են։ Կրիտիկական պահերին ոստիկանները չգիտեն՝ ինչպես իրենց պահել. մի դեպքում ենթարկվում են բռնությունների, հետո նախահարձակ են լինում քաղաքացիների վրա։ Վարչապետը պետք է պարզաբանի՝ ով է Ոստիկանությանը հրահանգ տվել և ով պետք է պատասխանատվության ենթարկվի։ Մենք ակնկալում ենք համակարգային փոփոխություններ։

– Ըստ Ձեզ՝ Ամուլարը որպես հանք պե՞տք է շահագործվի, թե՞ ոչ։ Իշխանությունն ասում է, որ եթե չբացվի հանքը, Հայաստանի ներդրումային վարկը կտուժի։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բարձր ստանդարտներով է շահագործվելու, Ձեզ համար համոզի՞չ են վարչապետի փաստարկները:

– Ամուլսարի շահագործման դեմ փաստարկները ներկայացվել են դեռ 2011, 2012, 2013 թվականներին, և այն փաստարկները, որ հիմա, կարծես, թարմացվում են և 400 հազար դոլար էլ նշանակվում է, որ քրեական գործի շրջանակում փորձաքննություն անցկացվի, ինքը ոչինչ նոր բան չի ավելացնում այն փաստարկներին, որ մասնագետների կողմից բերվում էին։ Կողմնակիցներն իրենց փաստարկներն են բերում, հանքի շահագործմանն ընդդիմացողները՝ իրենց փաստարկները: Այս տրամաբանությունը նախկինից եկած տրամաբանություն է։ Գտնվել կամ մնալ նույն տրամաբանության շրջանակում, նշանակում է՝ ոչինչ չանել։ Վարչապետի պարզաբանումներն ինձ չհամոզեցին և չէին կարող համոզել, որովհետև նոր բան չավելացրեց։

Այստեղ մի կարևոր հարց կա. եթե մենք ընդունում ենք, որ ներդրումների այն մեխանիզմը, որ նախորդ իշխանության ժամանակ եղել է, զերծ է կոռուպցիայից և իր բովանդակությամբ համապատասխանում է Հայաստանի պետական շահերին, ապա խոստովանեք, որ ՀՀԿ-ն՝ հանձին Լիդիանի, Ամուլսարի շահագործման վերաբերյալ լրիվ օրինական է որոշում կայացրել, զերծ է կոռուպցիոն ռիսկերից, այդ դեպքում կասենք՝ լավ է։ Բայց երբ դա չես տալիս և գտնվում ես փաստերի նույն տրամաբանության մեջ, որ նախորդ իշխանության օրոք է եղել, աբսուրդ է հիմա նույն տրամաբանության մեջ գտնվել։ Երբ վարչապետն ու կողմնակիցներն ասում են՝ օրենքի և փաստերի վրա… այդ օրենսդրությունը նույնպես եղել է ՀՀԿ-ի օրոք, պետության զանվթման օրենսդրությունը չի կարող հիմա կիրառելի լինել։

– Վարչապետը ELARD ընկերության եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն, որը պետք է պատասխանի հարցին՝ արդյո՞ք նոր ՇՄԱԳ փորձաքննության կարիք կա։ Սա ռեա՞լ պրոցես է, ըստ Ձեզ, թե՞ ժամանակ ձգելու նպատակ է հետապնդում։

– Ամուլսարի հարցով որոշման ձգձումը չի աշխատում խնդրի լուծման օգտին։ Իշխանությունը պետք է պատասխանատվություն վերցնի, եթե որոշի հանքը շահագործվի, ուրեմն պատասխանատվությունն ինքն է կրելու։ Բացարձակապես որևէ հիմնավորում չկա հանքի շահագործման համար՝ ոչ միայն բնապահպանական աղետների հետ կապված, այլ ինքնին հանքի շահագործում հասկացողությունը պետք է հանվի ՀՀ-ի օրակարգից։

– Հանրային քննարկումներ են տեղի ունենում Ամուլսարի հարցով՝ բնապահպաններն են նախաձեռնողը: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ քննադատություն հնչեցրեց, որ այդ քննարկումներին պատգամավորներ չեն մասնակցում, չեն հայտնում իրենց կարծիքը։ Որտե՞ղ են ժողովրդի ընտրյալները։

– Ինձ համար մտահոգիչ է, որ մի մարդ խոսում է, մնացածը կրկնում են։ Չեմ տեսնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք պետք է իրենց կարծիքներն ազատ արտահայտեն։ Բոլորը սսկված են։ Ժողովրդի ընտրված պատգամավորներ եք, սա ի՞նչ պաշտպանողական գործելակերպ է։ Պետք է գնան, մարդկանց հետ խոսեն, կիսվեն, լսեն, համոզեն, եթե այլ կարծիքներ ունեն։ Դիրքորոշում արտահայտելուց հրաժարվելը նշանակում է պատասխանատվությունից խուսափել։ Նույնիսկ քեզ համար ոչ հաճելի կարծիքներ լսելու կարողություն պետք է ունենաս։ Այդ ի՞նչ անցաք պաշտպանողական դիրքորոշման. Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվում են խոսել, Ամուլսարից՝ ևս։ Սա ազնիվ չէ և արջի ծառայություն է՝ մի կողմից, իբր, փորձում եք աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց մյուս կողմից արջի ծառայություն եք մատուցում։ Բոլորդ ՀՀԿ-ի միակենտրոն ղեկավարման սկզբունքով շարք եք կանգնել և նույնը թութակի նման կրկնում եք։ Անհամատեղելի է նման պահվածքը լեգիտիմ իշխանության ներկայացուցիչների համար։ Սա դատապարտում եմ, անթույլատրելի է նման պահվածքը։ Դա ամենևին չի մեծացնում վստահությունը, ընդհակառակը, վստահության շեմը կտրուկ իջնում է։ Հիմա ես նման պատգամավորների հետ հանդիպեմ՝ ի՞նչ խոսեմ այդ թեմայով։ Պատասխանատվություն պետք է վերցնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան