511 միլիարդ դրամ հարկ՝ վեց ամսում․ ինչի՞ հաշվին են ավելացել պետբյուջե վճարվող հարկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

2019-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները  511 մլրդ դրամի հարկ են վճարել պետբյուջե. 14.3%-ով  շատ, քան  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

1000 հարկատուների ցանկում առաջատար հորիզոնականներ զբաղեցրած և հանրային հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալը:

Այսպես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն արդեն երկրորդ տարին անընդմեջ խոշոր հարկատուների ցանկում առաջատար է, այս տարվա առաջին 6 ամիսներին պետությանը 4.9 մլրդ դրամ ավելի հարկ է վճարել, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով ավելի,  իսկ ահա «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` հարկերն ավելացրել է 1.3 մլրդ դրամով։

Անցած տարվա համեմատ՝ 2.8 մլրդ դրամով ավելի հարկ է մուծել  նաև «Ֆլեշ» ընկերությունը,  «Յուքոմը»՝ 1 մլրդով,  իսկ «Սպայկան» 1.4 մլրդ դրամով է բարելավել ցուցանիշը։

Ավելացել են նաև «Նատալի Ֆարմ» և  «ՍԱՍ Գրուպ»  ընկերությունների հարկերը` համապատասխանաբար՝  0.7 և 0․9 մլրդ դրամով։

Իսկ ինչի՞ հաշվին են ավելացել հարկերը։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի գնահատմամբ՝  դա  երկու գործոնների արդյունք է․ տնտեսական ակտիվության աճի և ստվերային տնտեսության կրճատման։

«Մարդիկ սկսել են  ավելի շատ հարկեր վճարել, որովհետև ունենք նոր տնտեսական իրողություն, խաղի նոր կանոններ և սկսել են այդ նոր կանոններով խաղալ։ Բայց քանի որ տնտեսական պայմանների փոփոխությունը, իմ գնահատմամբ, որակական աճի համար նախադրյալներ դեռ չի ստեղծել, ապա այս հարկային եկամուտների  ավելացումը հարկային վարչարարության բարելավման, ստվերային տնտեսական գործունեության կրճատման արդյունք պետք է համարել։ Դա որոշ չափով ավելի մեծ արդյունք է, քան տնտեսական ակտիվության դերակատարումը, չնայած՝ դա ևս ակտիվ ներդրում ունի»,- նշում է Արմեն Քթոյանը։

Ուշագրավ է, որ 2019-ի առաջին կիսամյակում մեծացել են նաև ուղղակի հարկերը, այսինքն՝ շահութահարկ և եկամտային հարկ վճարող ընկերությունների թիվը։

Եթե 2018-ին Հայաստանում գործել է այդպիսի 279 ընկերություն, ապա այս պահին դրանց թիվը 371 է։ Ընդ որում՝ 100 միլիոն դրամը գերազանցող շահութահարկ վճարած ընկերությունների թիվը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 55-ով՝ հասնելով 208-ի։

Եկամտային հարկի պարագայում՝ 100 մլն դրամի շեմը 2019 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 176 ընկերություն՝ 43-ով ավելի, քան նախորդ տարի։

Ինչ վերաբերում է  500 մլն դրամը գերազանցող ուղղակի հարկ վճարող ընկերություններին, ապա դրանց թիվը, 2018-ի համեմատ, նույնպես աճել է՝ 61-ից հասնելով 77-ի։

Արդյունքում, ուղղակի հարկերը 1000 հարկատուների ցանկում առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների 38.8%-ն են կազմել:

1000 խոշոր հարկատուների վարքագիծն ուսումնասիրած Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետի կարծիքով՝  սա նույնպես հետհեղափոխական փոփոխությունների արդյունք է։

«Ինչո՞վ է առանձնահատուկ այս հարկատեսակների վճարումը։ Այս հարկատեսակները վճարում են հենց իրենք՝ ընկերությունները։ Նախկինում, ուղղակի հարկերի հաշվին, ավելացնում էին իրենց հարկային հատկացումները, մուծումները։ Իսկ անուղղակի հարկը վճարում է սպառողը։ Սպառողը վճարում է ընկերությանը, ընկերությունն էլ պետությանը։ Նախկինում մենք սովորել էինք  այն իրավիճակին, որ նույնիսկ խոշոր ընկերության հարկային վճարումների  կառուցվածքում շահութահարկը փոքր բաժին է զբաղեցնում։ Այսինքն՝ ընկերությունն ասում էր, որ շահույթ չի ստանում կամ ներկայացնում էր ավելի քիչ, քան կար։ Խաղի կանոնների փոփոխությունը ենթադրում է, որ դու քո  գործունեության արդյունքներն ամբողջությամբ պետք է արտացոլես, ինչը նաև արտացոլվում է շահութահարկի վճարումների ավելացմամբ»,- ընդգծում է փորձագետը։

Ուղղակի հարկային վճարումների տպավորիչ աճ են արձանագրել նաև 1000 հարկատուների ցանկի վերջին 100 ընկերությունները: Սա նշանակում է, որ փոքր ընկերությունները, նախորդ տարիների համեմատ, ակտիվացել են։

«Նախկինում ունեինք մի համակարգ, երբ արտոնյալ պայմաններ կային սահմանափակ թվով ընկերությունների համար, իսկ մնացած բոլորը ստիպված էին աշխատել ոչ արդյունավետ համակարգի պայմաններում։ Եվ դա, բնականաբար,  բերում էր նրան, որ շատերը, ստիպված, դադարեցնում էին իրենց գործունեությունը, դուրս էին մղվում շուկայից, հայտնվում լուսանցքում և արդյունքում նրանց կողմից վճարվող հարկերը նույնպես փոքր էին։ Վերջին 100-յակի ընկերությունները, եթե երկու տարի առաջ միջինում  վճարում էին 54 մլն դրամ հարկ՝ բոլոր հարկերը միասին վերցրած, ապա  այսօր՝ 80 մլն դրամից ավելի են վճարում»,- ասում է Արմեն Քթոյանը։

Փորձագետը վստահեցնում է, որ տնտեսական շուկայի ազատականացումը դեռ կշարունակի հարկատուների վարքագծի էական փոփոխությունների բերել։

1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս, ուշագրավ է առաջին հորիզոնականը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 4․9 մլրդ դրամով։ Սակայն հետաքրքիր է գործարանի վճարած հարկերի ծավալը 2017 թվականի համեմատությամբ․ տարբերությունը շուրջ 15 մլրդ դրամ է։

Արմեն Քթոյանը նշում է, որ սա  պղնձի և մոլիբդենի համաշխարհային գներով է պայմանավորված։ Գներն աճում են, հարկերը՝ շատանում։  Այդուհանդերձ, ըստ նրա, կարևոր են ոչ թե հարկատուների անունները, այլ նրանց գործունեության տեսակը։

«Հարկային եկամուտներն արտացոլում են մեր տնտեսության  ոչ այնքան մրցունակ բնույթը։ Օրինակ, հարկային եկամուտների կառուցվածքում առաջին տեղում  այն ընկերություններն  են, որոնք մանրածախ և մեծածախ առևտրով են զբաղվում։ Նրանց բաժին է ընկնում առաջին վեց ամիսների ընթացքում հավաքագրված հարկերի մոտ 24%-ը»,- նշում է Արմեն Քթոյանը։

Ըստ նրա՝ նախընտրելի է, որ հարկային եկամուտների համեմատաբար մեծ մասնաբաժին ունենան այն ընկերությունները, որոնք կարող են նաև արտահանմամբ զբաղվել, ինչն էլ տնտեսական աճի կբերի։

Փորձագետն ընգծում է․ «Հարկատուների մեջ մեծ թիվ են կազմում ներմուծմամբ զբաղվող ընկերությունները և ավելի փոքր թիվ են կազմում արտահանող ընկերությունները։ Դա է խնդիրը։ Այսինքն՝ այս առումով տնտեսության բարելավման, մրցունակության բարձրացման խնդիրն իր սրությունը դեռ չի կորցրել։ Մենք կարող ենք հարկային վարչարարության բարելավման հաշվին բարձրացնել հարկային եկամուտները, բայց հարկատուների կառուցվածքի և որակական բարելավման համար դեռ շատ աշխատանք կա անելու»։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը կշարունակի հետևել,  թե որքանով կխորանան առկա միտումները և ինչ փոփոխություններ կկրի երկրի խոշոր հարկատուների վարքագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան