Դանիայի վարչապետը բացառել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հերքել է ինքնավարության կարգավիճակով թագավորության կազմում ներառված Գրենլանդիան վաճառելու հնարավորությունը: Նա այնպես է մեկնաբանել տեղեկություներն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կղզին գնելու հնարավորության հարց է բարձրացրել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գրենլանդիան չի վաճառվում: Գրենլանդիան դանիական չէ, այն գրենլանդական է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենը (կղզու գնման մասին խոսակցությունները) լուրջ չէ»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր նաև Դանիայի ԱԳ նախարար Եպպե Կուֆուդը: «Գրենլանդիայի կառավարությունը հստակ հայտարարել է, որ կղզին չի վաճառվում, բայց այն բաց է համագործակցության և առևտրի համար: Դանիական կառավարությունը լիարժեք կիսում է նման մոտեցումը: Գրենլանդիան չի վաճառվում դոլարով, ռուբլով կամ այլ փոխարժեքով»,- ասել է ԱԳ նախարարը:

The Wall Street Journal պարբերականը հինգշաբթի գրել էր, որ Դոնալդ Թրամփը խորհրդականներին հարցրել է՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է գնել Գրենլանդիան՝ հետաքրքրություն ցուցաբերելով նման հնարավորության առնչությամբ: Պարբերականի աղբյուրները նշել էին, որ հայտնի չէ՝ Թրամփն այդ մասին լո՞ւրջ է խոսել, թե՞ կատակով: Սակայն կիրակի Fox News-ի եթերում Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն հաստատել էր, որ Թրամփը հետաքրքրված է Գրենլանդիան գնելու հնարավորությամբ:

Հավելենք, որ սեպտեմբերի 2-3-ին ԱՄՆ նախագահը պատրաստվում է Դանիա այցելել: