Թրամփին տեղափոխող ինքնաթիռը պայթունի վտանգի մեջ է եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող VC-25 երկու ինքնաթիռներից մեկը, կարող էր հրդեհվել կամ պայթել օդում` Boeing-ի մեխանիկների անփութության պատճառով. տեղեկացնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դաշնային իշխանությունների հաշվետվությունը:
Որպես պատճառ է նշվում 2016-ի ապրիլին մեխանիկների կողմից աղտոտված գործիքներով VC-25-ի թթվածնային սարքավորումից արտահոսք որոնելու համար իրականացված գործողությունը: Արդյունքում՝ օդանավի թթվածնային սարքավորումն աղտոտվել է, և դա թռիչքի ժամանակ կարող էր հանգեցնել բռնկման կամ պայթյունի։
Նախագահական օդանավին հասցված վնասը գնահատվել է 4 միլիոն դոլար: