Սամվել Օգանովսկին՝ իր հնարավոր ձերբակալության մասին

Լուրեր

15.06.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 15-ի դրությամբ
15.06.2026 | 09:40
Իլյա Տոպուրիան կորցրեց UFC-ի չեմպիոնական գոտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Օգանովսկին իր հավանական ձերբակալության մասին տեղեկություններ չունի:

Այս մասին նա ասաց Factor.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 168.am-ը քիչ առաջ գրել էր, որ իր տեղեկություններով` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում.

«Ապատեղեկատվություն է»,- կարճ արձագանքեց խոսնակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայությունը 2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ աղմկահարույց հոդված էր հրապարակել։

«Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածում նշված էր, որ նախաքննության վարկածով՝ գեներալ Կարապետյանն իր ենթականերից 20 հոգանոց հատուկ խումբ է կազմավորել, որը տեղակայվել է Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում: Կարապետյանի հարցաքննությանը մասնակցած քննիչի ներկայացմամբ՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ այցելել են խմբի անդամներին, որոնք պատրաստակամություն են հայտնել, հրամանի դեպքում, «կրակել ժողովրդի վրա», և հենց այդ խումբն է, նախաքննության վարկածով, մարտի 1-ին կրակել ցուցարարների ուղղությամբ: Հարցաքննության ժամանակ գեներալ Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ «ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել»:

 

Նարեկ Կիրակոսյան