Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես, ճիշտն ասած, նույնպես լուրերից եմ տեղեկացել։ Հերթական լկտիությունն ու ապօրինությունն է, որի իրավունքը ոչ մի ձև չունեն, բայց մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում»,-այս մասին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան նշեց Լևոն Քոչարյանը՝ խոսելով իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակման մասին։

Նշենք, որ քիչ առաջ սկսեցի լուրեր տարածվել այն մասին, որ 2-րդ նախագահին արգելել են լքել Հայաստանը։ Այսօր ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից, այցն էլ անձնական բնույթ է կրում, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով։

Հայտարարության մեջ նշված չէր, թե որտեղ է մեկնելու Ռոբերտ Քոչարյանը, սակայն որդին հայտնեց՝ պետք է Ռուսաստան մեկներ։

«Մենք նախօրոք՝ հենց հաշվի առնելով վերջին օրերի մի քանի նման դեպքերը, երբ այս իշխանական քարոզչական մեքենան յուրաքանչյուր անձի դուրս գնալը մեկնաբանում է ուրիշ ձև, հենց դրա համար նախօրոք է հայտարարվել դրա մասին։ Որ այստեղ ոչ մի բան չկա. մի քանի օր պետք է մեկներ, բայց միևնույն է՝ իրենց շոուն արեցին, իրենց ապօրինությունն արեցին»,-ասաց նա։

Քոչարյանի՝ Հայաստանից հեռանալու լուրերի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է․ «Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեք ունենալու այդ հնարավորությունը»։