Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Րոպեներ առաջ տեսանք, թե ինչպես են (սովորաբար արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սովոր է, որ պետք է գիշերվա կեսին, մթության քողի տակ, հանցագործի նման) գողանում ժողովրդի վստահության քվեն։ Ինչպես գիշերվա կեսին անվավեր ճանաչեցին տեղամասերի արդյունքները, նույն կերպ էլ հիմա գողանում են ձեր քվեն»,-այս մասին ԿԸՀ բակում հայտարարեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։

«Սիրելի՛ ժողովուրդ, ամենալկտի ու այլանդակ ձևով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն իրեն հռչակում է կոլեգիալ մարմին, ոտնահարում է մեր հայրենակիցների՝ 3000-ից ավելի մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը։ Որևէ հոդաբաշխ բացատրություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կոչվող Հովակիմյանը (ով, ըստ տարբեր շրջանառվող լուրերի, իր տան նկուղում, ասեմ, բունկեր է պատրաստում, ու շատ ճիշտ է անում, որ բունկեր է պատրաստում, բայց դա էլ չի փրկելու) չի տալիս։ Չի կարելի նման կերպ վարվել ժողովրդավարության հետ։

Դո՛ւք եք խոսում, ա՛յ իշխանության կամակատարներ, դո՛ւք եք խոսում ժողովրդավարությունից, դո՛ւք եք խոսում արդարությունից։ Ո՞նց կարելի է նման արհամարհական վերաբերմունք ունենալ մեր ժողովրդի, ընտրություն կատարած մեր հայրենակիցների քվեի նկատմամբ։ Սա ամենավերջին մակարդակի լկտիություն է, որովհետև ակնհայտ է, որ կոնկրետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղորդվում է մեկ մարդու կողմից, ու այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։