Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ԲՀԿ-ին պակասում էր մոտ (եթե չեմ սխալվում) 120-130 ձայն, որպեսզի ինքն անցներ խորհրդարան, ապա եթե «Բարգավաճ Հայաստանը» հայտնվեր խորհրդարանում, ՔՊ-ն չէր ունենում 3/5։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց  պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հիմա այն տեղամասերը, որոնք անվավեր են ճանաչվել, «Բարգավաճ Հայաստանը» միասին ուներ 200-ից ավելի ձայն։ Այսինքն՝ եթե այդ ձայները հաշվվում էին, ինքն անցնում էր խորհրդարան, ու «Քաղաքացիական պայմանագիրը» զրկվում էր 3/5-ից։ Հիմա, փաստորեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ասում է՝ դա էական ազդեցություն չէր ունենալու վերջնական արդյունքների վրա։ Իսկ եթե դա չէր ունենալու, էլ ի՞նչն էր ունենալու վերջնական արդյունքի վրա ազդեցություն։ Հասկանում եք՝ ուղղակի ոչ մի ձև տրամաբանությանը չի դիմանում, էլի՛։ Այս կեղծարարության աստիճանն այնպես ակնհայտ է, որ օրը ցերեկով… չգիտեմ, նորմալ չէ ամեն ինչը»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանը նշեց՝ հաջորդ քայլը Սահմանադրական դատարան դիմելն է լինելու։

«Դրանից զատ՝ արդեն պետք է համատեղ մյուս մեր գործընկերների հետ հասկանանք պայքարի մնացած ձևերը, որոնք են կիրառվելու։ Սա մի հոգու խնդիր չէ. թեկուզ ԲՀԿ-ի մանդատների հարցն էր, բայց սա ընդհանուր իրավիճակի խնդիրն է, ու կարծում եմ՝ այս որոշումները պետք է ընդունվեն միաձայն»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։