Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես առաջին անգամ ընտրել եմ 2013 թվականին, և դրանից հետո չի եղել մեկ ընտրություն, որում ընտրելու իրավունք եմ ունեցել ու չեմ գնացել տեղամաս: Հասկանու՞մ եք, ես մաշկով եմ տեսել այդ մեքենաները, որ մարդիկ նստում էին, խմբերով իջնում էին… իմ հետ մեր որոշ հարևաններ շփվելիս ասում էին՝ «եղբա՛յր, այսինչ մեկին պետք է ընտրել, որ մեր ընկերոջը բանից՝ էլի ազատազրկման վայրից բաց թողնեն»»,-այս մասին ԿԸՀ նիստից հետո Factor TV-ի հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի լիազոր ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը։

«Եվ հիմա ինչքան էլ ինձ գան ասեն, որ այն ժամանակվա ոչ մի ուժի մեջ մտած որոշում չկա և այլն, ասում եմ՝ աչքի տեսածին չհավատա՞մ, ասեմ՝ «ինչ է՝ վճիռ չկա, լավ, ուրեմն չի եղել»: Հիմա նույնը այս ընտրությունների դեպքում է. բոլորս այդ ձայնագրությունները լսել ենք, այնքան մասսայական է եղել այդ պրոցեսը, որ մարդիկ մեկը մյուսին խոսելով պատմել են: Այսինքն՝ ես, օրինակ, այնպես չի, որ իմացել եմ այդ երևույթի մասին ձայնագրություններից. ինձ էլ են իմ ծանոթները, բարեկամները ասել՝ «եղբա՛յր, այսպիսի բան է տեղի ունենում, խաբա՞ր եք»։

Ու հիմա, որ բոլորիս աչքի առաջ է եղել, առնվազն ես կարծում եմ՝ ամեն մարդ գոնե մի հոգի ճանաչում է, որ այդ պրոցեսից փաստերով, դետալներով տեղյակ է: Հիմա այս մարդիկ ասում են՝ «անմեղության կանխավարկածը մի՛ խախտեք»։ Հասկացա՛նք, չենք խախտում. այ այսինչ մարդը պարտադիր պետք է քրեական պատասխանատվություն կրի: Բայց ասում ենք՝ այն, որ այս ընտրությունների շրջանակներում մասսայական այս երևույթը տեղի է ունեցել, չի ստացվելու ասել, որ վճիռ չկա, ուրեմն մոռացե՛ք, չեք լսել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։