Վահե Գրիգորյանի նամակի մեջ համընկնումներ կան. նախարարը՝ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարը չի կիսում կարծիքը, թե Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը «կաշառք» է ընկալվում:

«Չեմ լսել, որ որևէ մեկի կողմից դա որակվի որպես կաշառք: Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը շատ երկրներում է կիրառվում, ընդունված սխեմա է», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նկատեց, որ ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է, իսկ նախագծով առաջարկվում է հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկան ՍԴ անդամի թոշակի հարցը կարգավորել:

Հստակեցնող հարցին՝ սա քաղաքակա՞ն որոշում է, որն ուղղված է ՍԴ գործող դատավորներից ազատվելուն, Բադասյանն ասաց. «Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից ու ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է: Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական որոշում, նշանակում է քաղաքական, որը չի կարող դուրս գալ ու դուրս չի գալիս իրավական պետության սկզբունքների շրջանակից»:

Նախարարը նկատեց, որ առաջարկվող փոփոխությունը կամավորության սկզբունքով է լինելու: Դիտարկմանը՝ արդյո՞ք սա նաև Վահե Գրիգոյանի նամակի արձագանքն է, քանի որ առաջարկվող կետերից մեկով Գրիգորյանը խոսում է վաղաժամկետ կենսաթոշակի մասին, Բադասյանն ասաց. «Ասել եմ բազմիցս, որ պարոն Գրիգորյանի նամակի ինչ-որ հատված կա, որը կարող է հիմնավորումների հետ համընկնել, բայց որ որպես արձագանք…»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկվում է, օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական տալու դեպքում, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանել իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան