ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունից հերքում են՝ Իրանի հետ կապ չեն ունեցել

Լուրեր

02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
Բոլորը

ԱՄՆ-ն Հայաստանից երկու ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմով հրապարակված փաստաթղթից: Պատժամիջոցները սահմանվել են «Մարկել» և «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» (ԵԿՄԳՀԻ) ՓԲԸ-ների  դեմ։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը» ապրանքներ է ձեռք բերել ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի առևտրի վերահսկման ցանկից, և առանց բյուրոյի լիցենզիայի վերաարտահանել է այդ ապրանքները:

Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, որը նաև «Մարկել» ՓԲԸ-ի նախագահն է, գործնական հարաբերություններ է հաստատել ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած իրանական ընկերության հետ:

Factor.am-ը «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտից» փորձեց պարզել ընկերության ղեկավարության դիրքորոշումը՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելու վերաբերյալ։ Ընկերությունից մեզ փոխանցեցին, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը կապված ԵՐԿՄԳՀԻ ՓԲ ընկերության՝ ԱՄՆ առևտրի նախարարության կողմից «սև ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ, հայտնում ենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։  ԵրԿՄԳՀԻ ՓԲԸ  որպես Ձեռնարկություն երբեք չի ունեցել որևէ առևտրային կապ Իրանի Իսլամական Հանրապետության այս կամ այն կազմակերպությունների հետ։  ԵրԿՄԳՀԻ և ՄԱՐԿԷԼ ՓԲ ընկերությունները ունեն տարբեր ուղղվածություններ և լուծում են տարբեր խնդիրներ»,-հայտնեցին մեզ ընկերությունից՝ հույս հայտնելով, որ շուտով բոլոր այս հարցերը կստանան պարզաբանում և առաջացած խնդիրները կլուծվեն։

Աղավնի Սուքիասյան