ԱՄՆ-ն Հայաստանից 2 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

ԱՄՆ-ն Հայաստանից երկու ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմով հրապարակված փաստաթղթից:

Պատժամիջոցները սահմանվել են «Մարկել» և «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» (ԵԿՄԳՀԻ) ՓԲԸ-ների  դեմ։

Փաստաթղթում նշվում է, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ, որոնք ընդգրկված են եղել ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակում», իսկ անձը, որը «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է, ինչպես նաև «Մարկելի» նախագահը, գործնական հարաբերությունների մեջ է իրանական մի կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:

Նշենք, որ ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառվել նաև ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, ՉԺՀ Հոնգկոնգ վարչական շրջանից, Բելգիայից, Մալազիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից:

Փաստաթղթում նշված է, որ այն պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին: