ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը
Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն այսօր այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ հանդիպել է Հայաստանի ՏՏ հանրության ներկայացուցիչներին` քննարկելու բարձր տեխնոլոգիաների և ՏՀՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր։
 
Հայաստանի կառավարության անունից հանդիպմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բորիս Դեմիրխանյանը և Արման Խաչատրյանը, ովքեր ներկայացրել են հայկական կողմի հետաքրքրությունն ու պոտենցիալը ԱՄՆ-ի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցելու ուղղությամբ։ 
 
«Ցանկացած երկու երկրի միջև ձևավորված ճիշտ տնտեսական և քաղաքական հարաբերությունները դրական են անդրադառնում նաև գործարար միջավայրի վրա։ ԱՄՆ-ը մեր ՏՏ ընկերությունների արտադրանքի և լուծումների սպառման հիմնական շուկաներից է։ Եվ շատ կարևոր է պետական մակարդակով քննարկումների արդյունքում ապահովել մի միջավայր, որում բիզնեսն իրեն հարմարավետ կզգա։ Այսօր քննարկում ենք այն հիմնական մարտահրավերները, որոնք առկա են երկու երկրների միջև գործարար կապերի ընդլայնման ոլորտում. կրկնակի հարկման և ԱՄՆ-ից Հայաստան բարձր տեխնոլոգիաներ ներմուծելուն առնչվող խնդիրները»,- մանրամասնեց Բորիս Դեմիրխանյանը:
 
Նրա խոսքով, լավագույնը կլինի այն, որ հարկումն իրականացվի այն երկրում, որից տվյալ ապրանքը արտահանվում է։ Նա նաև հույս հայտնեց, որ կոնգրեսականների հետ այս հանդիպումը կնպաստի այս հիմնախնդիրների շուտափույթ լուծմանը, ինչի արդյունքում կձևավորվեն հայ-ամերիկյան ավելի արդյունավետ գործարար կապեր։
 
Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են նաև Հայաստանի ՏՀՏ ոլորտի արդի զարգացումները, ամերիկյան խոշոր ընկերությունների ներկայությունը Հայաստանում, ՏՏ մասնագետներ պատրաստող համալսարանների հաջողությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերը։
Ներկայացվել են նաև հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի առաջընթացը, մասնավորապես, ինտերնետ և բջջային կապի լիարժեք հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու օպերատորների միջև առողջ մրցակցությունը։
 
Կոնգրեսականները հիացմունքով լսել են նաև հայկական ստարտափերի վերջին տարիների հաջողության պատմությունները ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային, մասնավորապես, ամերիկյան շուկայի մասշտաբով։