«ՍԴ անդամներին պետք է հրաժարականի մղել հանրային ճնշմամբ». իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
Բոլորը

Փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանի անդամների համար վիրավորական է համարում Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծի այն անցումային դրույթը, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական կներկայացնեն, կպահպանեն իրենց աշխատավարձերը մինչև պաշտոնավարման դեպքում նախատեսված ժամկետները։

«Առաջարկելն առհասարակ գումարային որոշակի խոստումներ և փոխհատուցումներ, ինչ է թե՝ այլևս չպաշտոնավարեն, առնվազն վիրավորական է»,- վստահեցնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորներն աշխատավարձի համար չեն պաշտոնավարում, նրանք իրականացնում են առաքելություն։ Պարոն Վարդևանյանը հասկանում է, որ դատավորների հանդեպ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, հատկապես՝ ընտրությունների արդյունքների բողոքարկումները չբավարարելու պատճառով, բայց դա դատավորների մեղքը չէ:

«Բուն եվրոպական փորձն էլ, այդ թվում՝ հայաստանյան փորձը, ապացուցման պարտականությունը դնում է ոչ թե ՍԴ-ի վրա, այլ դիմողի։ Դիմողը պետք է հիմնավորի, ներկայացնի այն ապացույցները, որ ընտրությունների հետ կապված խնդիրներ են եղել, և ՍԴ-ն դրա վերաբերյալ գնահատական տա»,-ասում է պարոն Վարդևանյանը։

Փաստաբանը զգուշացնում է, որ ժողովրդական ճաշակը գործ չունի Սահմանադրական դատարանի դատավորների կայացրած որոշումների օրինականության հետ։ Դատական իշխանության անկախության հենարանն օրենքն է, ոչ թե ժողովրդի ցանկությունները. «Անկախ քաղաքական զարգացումներից՝ պաշտոնավարման անխափանությունը պետք է պահպանվի, հակառակ դեպքում դա կառաջացնի մի իրավիճակ, երբ ամեն մի քաղաքական գործընթացի արդյունքում դատական իշխանությունը պետք է փոփոխվի, իսկ դա մի ուրիշ իրավական քաոս կառաջացնի»։
Փաստաբանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանի մասին Արդարադատության նախարարության օրինագիծը կներկայացվի Վենետիկի հանձնաժողով, և այնտեղ կասեն իրենց խոսքը։ Բոլոր դեպքերում, պարոն Վարդևանյանն օրինագծում տեսնում է նաև դրական կողմեր։

«Ի վերջո՝ այս օրենքի նախագծով ՍԴ անդամ-դատավոր բանավեճը սպառվեց։ Քանի որ օգտագործվեց ՍԴ դատավորներ եզրույթը, այսինքն՝ անդամ-դատավոր բանավեճը սպառվեց»,- արձանագրում է փաստաբանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն օրինագծի անցումային դրույթը վիճարկելու ոչ մի պատճառ չի տեսնում, այն ամբողջությամբ արտահայտում է այդ դատարանի հանդեպ հանրային անվստահությունը և լուծում է առաջարկում։
«Բացարձակապես ոչ մեկը չկա, որ կանգնի ասի՝ ՍԴ-ն այսօրվա իր կազմով ունի հանրային վստահություն, չկա որևիցե մեկը, որ պնդի, որ ՍԴ-ն չի եղել քաղաքական իշխանության ձեռքին գործիք պետության զավթման համար։ Այս առումով է, որ մենք կարևորում ենք պետության քաղաքական գնահատական տալը, որի դեպքում պետության զավթման մեխանիզմների մեջ կնշվեր ՍԴ դերը»,-հիշեցնում է պարոն Սաքունցը։

Սակայն ինչո՞ւ է պետությունը հարկատուի միջոցներով սոցիալական երաշխիքներ տալիս մարդկանց, որոնք երբեք հանրային վստահություն չեն վայելել, և որոնց գործունեությունն այս կամ այն չափով չի նպաստել պետության իրավունքի և սահմանադրականության կայացմանը։ Պարոն Սաքունցը հիշեցնում է, որ այդ մտահոգությունը կարգավորվում է անցումային արդարադատությամբ։ Ըստ իրավապաշտպանի՝ անցումային արդարադատությունը «երբեք ու երբեք չի եղել որպես պատժիչ համակարգ, հիմքում այն եղել է իրապես խախտումներ արձանագրող՝ բացառությամբ այն ծանր դեպքերի, որոնք կարող են հանգեցրած լինել մարդու իրավունքների խախտումների, մնացած բոլոր դեպքերում այն պետք է նպաստի հանրային վստահության վերականգնմանը»։
Նա չի տեսնում վտանգ, որ ապագա իշխանությունն առիթ կունենա գործող իշխանություններին մեղադրել այն բանում, որ հարկատուի միջոցներով օրենքի անունից Սահմանադրական դատարանի անդամներին առաջարկել է կաշառք։

«Ի սկզբանե մերժում եմ այդ կաշառք հասկացությունը։ Նման ձևակերպում տվողներն ակնհայտ կանգնած են այսօրվա ՍԴ-ի պահպանման շահի առաջ, որը չի կարող իրականացնել հանրության կողմից վստահելի սահմանադրական դատավարություն։ Մեզ մոտ տեղի է ունեցել հեղափոխություն, հեղափոխության կարևոր պատճառներից մեկը նաև արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության, որպես համակարգի, բացակայությունն է եղել, և դա առավել ցայտուն երևացել է հենց ընտրական գործընթացների հետ կապված բողոքների քննության փաստով։ Որ ասեն, թե եկող իշխանությունները կարող են մեղադրել, թե ինչո՞ւ եք հանրային ռեսուրսների հաշվին աշխատավարձ վճարել, գիտեք՝ հանրային գերակա շահ կամ պետական շահ ասվածն արդարադատության նկատմամբ վստահության վերականգնումն է, որը ոչ մի գումարով չես կարող ծածկել կամ չափել, և այդ առումով մենք պատրաստ ենք վճարել որպես հարկատուներ, որպեսզի այնպիսի կարևոր կառույց, ինչպիսին ՍԴ-ն է, ձեռք բերի հանրային վստահություն»,- փաստում է Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանը նկատում է, որ օրենքի այդ անցումային դրույթը Սահմանադրական դատարանի անդամներին չի պարտադրում հրաժարական տալ, բայց այդ հրաժարականն անխուսափելի է հենց հանրային գերակա շահի տեսանկյունից։ Եթե նրանք, այնուամենայնիվ, հրաժարական չտան, Արթուր Սաքունցն առաջարկում է անդամների վրա ճնշման իր տարբերակը։
«Միանշանակ է, որ չպետք է լինի քաղաքական իշխանության որևիցե թելադրանք կամ ճնշում, բայց հանրային ճնշում, որից այդքան սարսափում են կեղծ բարեպաշտները կամ իբր թե իրավունքի նորմերով մտահոգվածները, հանրային ճնշումները պետք է լինեն, հանրային կարծիքը պետք է լինի։ Եվ սա ոչ թե մեխանիկական մեծամասնության կողմից ճնշման մասին է խոսքը, սա հենց գիտակցված իրենց աչքի առաջ եղած քաղաքացիների միջոցով պետք է լինի»,- եզրափակում է իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:
Մհեր Արշակյան