Հարցաքննությունից դուրս գալիս Պորոշենկոյի վրա ձվեր են նետել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հարցաքննությունից հետո Հետաքննությունների պետական բյուրոյի (ՀՊԲ) շենքից դուրս գալիս անհայտ անձինք ձվեր են նետել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի – ի թղթակիցը:

Նշենք, որ Պյոտր Պորոշենկոն հարցաքննվել է «Прямой» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից խուսափելու գործով: Պորոշենկոյի փաստաբան Իգոր Գոլովանը լրագրողներին հայտնել է, որ պետության նախկին ղեկավարը լրացուցիչ ցուցմունքներ է տվել:

«Մենք լրացուցիչ պատասխաններ են բերել, քանի որ երբեմն հարկավոր է ինչ-որ բան հիշել, երբեմն՝ ստուգել, և մենք այսօր մեր պատասխաններն ենք բերել և լրացուցիչ հարցաքննվել»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը նշել է նաև, որ Պորոշենկոն որպես վկա անցնում է երեք գործով, այսօր նրան հաղորդել են ևս մեկի մասին:

Ավելի վաղ Հետաքննությունների պետական բյուրոյի տնօրեն Ռոման Տրուբան հայտարարել էր, որ Պորոշենկոյի և բարձրաստիճան այլ անձանց դեմ 11 քրեական գործով հետաքննություն է կատարվում: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր հերթին նշել է, որ բոլոր գործերով նախկին նախագահն անցնում է որպես վկա:

Ինքը՝ Պորոշենկոն, հայտարարել է, որ պատասխանատու է ուկրաինացի ժողովրդի առջև և չի վախենում հետաքննությունից: