Արցախցիներն արձագանքում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին. հարցում Ստեփանակերտի փողոցներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

Դեռևս 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում, վարչապետի կարգավիճակում իր առաջին ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի բանակցի ղարաբաղյան հիմնախնդրի հարցով, քանի դեռ Արցախը բանակցային կողմ չէ։ Արդեն ամիսներ անց՝ այս տարվա մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում նա հայտարարեց, որ գործընթացի կողմերը պետք է պարզաբանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած 3 սկզբունքներն ու 6 տարրերը։ Ըստ վարչապետի՝ Հայաստանն անընդունելի է համարում այդ սկզբունքների ադրբեջանական մեկնաբանությունը, երբ գերադասելի է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։

Ու թեև մինչ օրս ՀՀ իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին, այնուհանդերձ, Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում արված այս հայտարարությունը, ըստ էության, հենց այս ուղերձն էր պարունակում։

Արցախի հարցի կարգավորման հետ կապված Փաշինյանի մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր այն, որ Արցախի հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Իսկ արդեն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետը խոսեց Հայաստանի և Արցախի միացման մասին։

Համազգային քննարկման դնելով մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակադրումներ՝ ինչպես, օրինակ, 5 միլիոն բնակչությամբ երկիր, ՀՆԱ-ի 15-ապատկում, աղքատության վերացում, որպես նպատակների հասցեատեր Նիկոլ Փաշինյանը հիշատակեց միայն Հայաստանի Հանրապետությունը և անմիջապես պարզաբանեց. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վե՛րջ»։

Իր ելույթն էլ ՀՀ վարչապետը սկսել էր ղարաբաղյան շարժման հայտնի կարգախոսով. «Ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որ 1988 թվականին թնդում էր այս հրապարակը, Վերածննդի այս հրապարակը. մի-ա-ցո՛ւմ, մի-ա-ցո՛ւմ»։

Նիկոլ Փաշինյանը միակը չէ, որ որպես երկրի ղեկավար՝ հնչեցրել է արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի արտաբերած՝ «Սա Հայաստան է և վե՛րջ» արտահայտությունը։ Սակայն նրա խոսքն է, որ հնարավոր է ընկալել որպես Հայաստանի և Արցախի միասնական ապագայի նպատակադրում։ «Սա Հայաստան է և վերջ»-ը հնչեցրել է նաև Հայաստանի ղեկավարներից Սերժ Սարգսյանը՝ 2012 թվականին ՀՀԿ-ի 14-րդ համագումարում, երբ նրան առաջադրում էին Հայաստանի նախագահի թեկնածու։ Ազգալդյանի խոսքերը Սերժ Սարգսյանը մեջբերում էր՝ խոսելով ներքաղաքական խնդիրներից։

«Երբ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր իր հայտնի բանաձևը, նա միայն Արցախը նկատի չուներ: Նա նկատի ուներ ողջ Հայաստանն ու հայությունը. «Սա Հայաստան է և վե՛րջ»: Սա Հայաստան է, որտեղ մենք սերունդ ենք մեծացնում: Այդ սերունդը լինելու է մեզնից ուժեղ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական առումներով»,- ասել էր երրորդ նախագահը։

Factor.am-ի խնդրանքով մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Միացում» գաղափարները, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ թեև Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այժմ տարբեր պետություններ են, այդուհանդերձ, ընկալվում են որպես միասնական հայրենիք։

«Մեր գերնպատակն է, բնական է, որպեսզի լինի հզոր, միացյալ Հայաստան, բայց հաշվի անելով բազմաթիվ աշխարհաքաղաքական զարգացումներ, տարածաշրջանի յուրահատկությունը, մեր շարժման ընթացքն այն ժամանակ՝ ընտրվեց մի տարբերակ: Միգուցե այլընտրանք չկար, թե՝ կար, հիմա արդեն ուշ է խոսել այդ մասին, որ հայոց միացյալ հայրենիքը բաղկացած է երկու պետական կազմավորումից՝ ՀՀ և Արցախի Հանրապետություն։ Սա թույլ է տալիս բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ էֆեկտիվորեն լուծել կամ շրջանցել։ Հիմա պետք է պարզապես աշխատենք, որպեսզի երկու հայկական պետականություններն այնքան ուժեղ լինեն, որ հետագայում՝ վերջնական կարգավորումից հետո, տեսնենք՝ ինչպես ենք միացյալ հայրենիքը ստեղծում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Իսկ ինչպե՞ս են Հայաստանի Հանրապետության և Արցախի միասնական ապագայի ուղերձն ընկալել արցախցիները, Factor.am-ը հարցախույզով փորձել է պարզել Ստեփանակերտի փողոցներում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան