Պաշտպանության բանակը բարելավում է սննդի որակն ու տեսականին. Գործընթացին հետևել է Գրիգորի Մարտիրոսյանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ այցելել է ՊԲ–ի առանձին հրետանային բրիգադներից մեկը, որտեղ պետական–մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: 

«Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է գործընթացի իրականացմանը, շփվել զինծառայողների հետ, նրանց հետ սեղանի շուրջ գնահատել սննդի որակն ու տեսականին: Զինվորների հետ ճաշելուց հետո պետական նախարարն ասել է. «Տպավորված եմ սննդամթերքի որակից և համային հատկանիշներից: Համակարգը, որը ներդրվում է ՊԲ–ում, տարբերվում է նախկինից այն իմաստով, որ սննդի ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավոր ընկերություններին և մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա: Մենք նաև բանակցում ենք ՊԲ–ին ծառայություններ մատուցողընկերությունների հետ, որպեսզի սննդակարգում հնարավորինս ընդգրկեն տեղական արտադրությունը՝ կաթնամթերքի, մսամթերքի տեսքով: Այդ ընկերությունների կողմից պատրաստակամություն է հայտնվել մթերումներ կատարել Արցախում արտադրվող բանջարեղենի կամ այլ բնամթերքի մասով»:

Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակությամբ ընգգծել է զինվորական ճաշարանի շենքային պայմանները, այնտեղ իրականացված ժամանակակից լուծումները, հարմարավետ ու տրամադրող միջավայրը: Պետական նախարարը եղել է նաև «Էյ Բութս» ընկերության արտադրամասում, որը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճթքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը: Գ.Մարտիրոսյանին է ներկայացվել արտադրական գործընթացը, քննարկվել արտադրության ընդլայնման հեռանկարները»,-ասված է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։