«Անցյալին վերադարձ չկա». Արցախը դեմ է ցանկացած զիջման. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով: Միշտ ընդգծել ենք, ընդգծում ենք եւ շարունակելու ենք ընդգծել, որ մեզ համար ամենակարեւորը անվտանգության խնդիրն է»: Միաժամանակ նա պնդել է, թե չի կարող լինել զիջում: Իսկ սահմանների հստակեցումը, ըստ նրա, սա շատ բարդ հարց է: «Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց: Խոստման դիմաց տարածք չեն զիջում: Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն»: Ի դեպ, Նալբանդյանի հայտարարությունները երեկ մեկնաբանել է նաեւ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ շտապելով համոզել. «Ո՛չ մեկը ո՛չ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները»: Իսկ թե ինչու է նա այդպիսի չհասկացված հայտարարություն արել, դժվար է ասել: Ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: