Ոստիկանները մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ։

Հիշյալ անձինք վերցվեցին քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ իրականացրին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ ոստիկանների տեղեկությունները հիմնավորվեցին և նրանց տեսադաշտում հայտնված անձինք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին մի շարք հասցեներում։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր բնակարաններից գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Բացի իրեղեն ապացույցներից՝ իրավապահները հայտնաբերեցին նաև ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հրազեններից մեկը գողոն է․ այն 3000 դոլարի և ոսկյա զարդերի հետ գողացել են նախորդ տարվա ապրիլին՝ Արտաշատի բնակարաններից մեկից։

Այս պահին քննությամբ հիմնավորվել է, որ նրանք կատարել են 10-ից ավելի բնակարանային գողություններ՝ Երևանում և տարբեր մարզերում։ Այժմ էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ բացահայտված դեպքերի բոլոր հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, ինչպես և այլ հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։